HalaMadrid TV MOBILE

Նա մերժել է Վենգերի առաջարկը, քնել մեքենայում. Լուկա Յովիչի կյանքի պատմությունը
12:52:30 03.03.2020

Բելգրադում, հոր հետ միասին գիշերել է մեքենայի մեջ, որ գումար խնայի

Լուկա Յովիչի բախտը բերել է, որ ի տարբերություն հարավսլավացի մի շարք ֆուտբոլիստների՝ պատերազմ չի տեսել. սերբ-բոսնիական կոնֆլիկտն ավարտվել է  նրա ծնվելուց մի քանի տարի առաջ, իսկ ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները չեն վնասել իր հայրենի Բաթար գյուղը։

Լուկան ծնվել է Բոսնիայում, բայց սերբական ընտանիքում և Սերբիայի Հանրապետության տարածքում. ներկայումս սրանք երկու ֆեդերատիվ մասեր են. Բոսնիա և Հերցեգովինա։

7 տարեկանից սկսած նա զբաղվել է ֆուտբոլով Լոզնիցա ավանում, որը բոսնիական Բաթար գյուղից գտնվում է 20 րոպե մեքենայի հեռավորության վրա։ Այնտեղ տղային 50 եվրո էին վճարում խաղի համար և կոմպենսացնում էին ճանապարհածախսը։ Լուկան իր ունեցած ողջ գումարը տալիս էր հորը, չնայած նա դեմ էր. չէր ցանկանում պարտք մնալ որդուն։

Երբ Յովիչին տեսավ «Ցրվենա Զվեզդայի» սկաուտը, նա ոչ մի կերպ չկարողավ հասկանալ, թե որն է ֆուտբոլիստի աշխատանքային ոտքը։ Նույնիսկ նրան կանգնեցրեց ու հարցրեց փոքրիկ Լուկային, ինչպին ի պատասխան լսեց, որ երկուսն էլ։ Սկաուտը չհավատաց և նրան խնդրեց 11 մետրանոց իրացնել և աջ և ձախ ոտքով. Յովիչը հաջողությամբ դուրս եկավ այդ փորձությունից։

Մանկության տարիներին Լուկայի կուռքը սերբ հարձակվող Սավո Միլոշևիչն էր՝ հոր ծանոթներից մեկը։ Սավոն ծնվել է Բիելինա հարևան քաղաքում, բայց ֆուտբոլային կարիերայի քայլերն արել է «Պարտիզանի» կազմում և ակումբին օգնել է նվաճել երկրի առաջնությունն ու գավաթը։

«Պարտիզանը» ակտիվորեն ցանկանում էր Լուկայի հոր միջոցով ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստին, երբ նրանք Բելգրադում էին և նույնիսկ ամսական 200 եվրո առաջարկեցին։ Երբ այդ մասին իմացան «Ցրվենա Զվեզդայում», «Պարտիզանին» մեղադրեցին երիտասարդ ֆուտբոլիստներին ոչ արդար պայքարում խլելու փորձի մեջ։

Կոնֆլիկտն անձամբ Միլոշևիչը հարթեց։ Նա երիտասարդին խորհուրդ տվեց ընտրություն կատարել սրտով, քանի որ գիտեր՝ Լուկան երկրպագում է «Ցրվենային»։

Բաթարից Բելգրադ 3 ժամվա ճանապարհ է և հայրը նրան իր Volkswagen Passat-ով 6 տարի շարունակ Լուկային տանում էր մարզումների։ Երբեմն, ժամանակ ու ֆինանս չծախսելու համար, Յովիչն ու հայրը գիշերում էին մեքենայում։

«Մի անգամ մենք քիչ էր մնում ցրտահարվեինք։ Լուկան հանգստյան օրերին երկու հանդիպում ուներ անցկացնելու և մենք մեքենան կայանել ենք տրիբունայի հյուսիսային հատվածում։ Ոչ միայն անվտանգության աշխատողներն էին զարմացած, այլ նաև տեղի անօթևանները»,- Mozzart Sport-ին տված հարցազրույցում հիշում է Յովիչի հայրը՝ Միլանը։

Նման արկածները երկար չշարունակվեցին. շուտով ակումբում իմացան, որ երիտասարդական թիմի գլխավոր աստղերից մեկը մնում է նման պայմաններում ու ընտանիքին օգնեցին գիշերակացով։ Մերթ ընդ մերթ էլ Լուկային Բելգրադ էր բերում Դուշկո Տոշիչը՝ Սերբիայի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ։

Հին Passat-ը մինչև հիմա էլ կանգնեցված է Բաթարում։ «Չեմ կարողանում նրանից հրաժարվել։ Դա հիշողություն է»,- հիշում է հայրը։ Հայրը փորձում է ևս մեկ անգամ չհիշել, բայց հետ անկեղծանում է՝ երեխային մշտապես Բելգրադ տանելու համար վարկ է վերցնում ու խանութ բացում։ Ողջ գումարն ընտանիքը ծախսում էր Լուկայի վրա։

Գերմանիայի քաղաքացիություն են առաջարկում. տատիկի ու քրոջ լեյկեմիան

«Երբ Լուկան 9 տարեկան էր, Բաթարում գերմանական պետհամարանիշներով երկու ջիպ հայտնվեց։ Մեքենայից երկու հարավսլավացի խաղացողներ դուրս եկան։

Նրանք Լուկային ասացին, որ փաստաթղթերը պատրաստ լինելու պես նա կարող է ընտրել ցանկացած ակումբ։ Ավելի ուշ ինձ մոտ եկավ «Արսենալի» սկաուտը և բնակարան խոստացավ, եթե Լուկան պայմանագիր կնքի։ Նա իմ մասին հեռախոսով խոսում էր անձամբ Արսեն Վենգերի հետ։

Բայց մենք հրաժարվեցինք։ Ես ուրախ եմ, որ իմ տղանը շատ հավասարակշիռ է»,- հիշում է Յովիչ Ավագը՝ Bild-ին տված հարցազրույցում։

Ջիպից այն ժամանակ դուրս էին եկել Ֆրեդի Բոբիչն ու Միկի Ստևիչը. առաջինն աշխատում էր «Շտուտգարտում», երկրորդը՝ Դորտմունդի «Բորուսիայում»։ Բոբիչն այդ ժամանակ ակնհայտորեն ինչ-որ բան գիտեր. նա ներկայումս «Այնտրախտի» սպորտային տնօրենն է, և միայն երկրորդ փորձից՝ 2017 թվականին, կարողացավ Յովիչին համոզել Գերմանիա տեղափոխվել։

Իսկ 2006 թվականին ամեն բան շատ ավելի լուրջ էր։ Բունդեսլիգայի երկու ակումբների ներկայացուցիչներն էլ Յովիչին Գերմանիայի քաղաքացիություն առաջարկեցին, բայց ընտանիքի ոչ բոլոր անդամներին։ Իսկ տատիկի ու պապիկի հետ Լուկան շատ սերտ հարաբերությունների մեջ էր, բացի այդ էլ, տատը ծանր հիվանդ էր. նրա ու Լուկայի 2-ամյա քրոջ մոտ միաժամանակ լեյկեմիա էր հայտնաբերվել (արյան քաղցկեղ): Հարազատներին թողնել չէր կարելի։ Յովիչը որոշեց մնալ հայրենիքում ու ուժերը փորձել «Ցրվենայում»։

Ֆերմայի բոլոր կովերը վաճառվեցին, բուժման համար գումարով նաև Սավո Միլոշևիչն օգնեց, բայց Լուկայի տատը հրաժարվեց բուժումից ու պահանջեց բոլոր հնարավոր միջոցներն ուղղել 2-ամյա թոռանը բուժելու համար։ Աղջնակը բուժվեց, իսկ Լուկայի տատիկը՝ մահացավ։

16 տարեկանում գոլ նորամուտի խաղում, Լիսաբոնում խաղից առաջ գիշերային ակումբի հաճախում

Յովիչն արդեն 16 տարեկանում իր նորամուտը նշեց Ցրվենայի կազմում։ Հիանալի հանդիպում էր. Լուկան խաղադաշտ մտավ, երբ հաշիվը 1-3 էր, ու խաղի վերջնամասում հավասարեցրեց հաշիվը։

«Ցրվենա Զվեզդայի» սպորտային տնօրեն Զվեզդան Տերզիչը էմոցիաների ազդեցության տակ նրան անվանեց «սերբ Ռադամել Ֆալկաո»։ Լուկան հետագայում խոստովանեց, որ դա իրեն միայն վնաս տվեց. չափից դուրս շատ սպասելիքներ արդեն կային իրենից։

2014/15 մրցաշրջանում Յովիչը ավելի հաճախակի խաղում էր մեկնարկային կազմում, քան դուրս գալիս փոխարինման ու 6 գոլի հեղինակ դարձավ։ Բայց ակումբի գործերը լավ չէին։ «Ցրվենան» խիստ հետ էր մնում «Պարտիզանից» ու մարզիչ Նենադ Լալատովիչին, որը Լուկային խաղացնում էր մեկնարկային կազմում՝ հեռացրին։ Նրանք փոխարինեց Միոդրագ Բոժովիչը։ Նա «Զվեզդային» չեմպիոն սարքեց, ճիշտ է, նրա օրոք Լուկան հաճախ էր մնում պահեստայինների նստարանին։ 

Հետագայում «Ցրվենա Զվեզդայի» մոտ ֆինանսական խնդիրներ առաջացան, իսկ Յովիչին արդեն Բենֆիկան էր հետևում ու Լիսաբոնից առաջարկ եղավ։ Լուկային, նույնիսկ առանց նրա կարծիքը հարցնելու, վաճառեցին։ Հնարավոր է, այդ պատճառով է, որ ամեն բան ծայրահեղ անհաջող ստացվեց։

Տեղափոխությունը բավականին խորամանկ էր մտածված. սկզբում՝ 2 մլն եվրոյի դիմաց Կիպրոսի «Ապոլոն», իսկ հաջորդ օրը՝ մոտավորապես 7 մլն եվրոյի դիմաց՝ «Բենֆիկա»։ Այդպես պորտուգալացիներին գումար խնայել օգնեց հայտնի գործակալ Պինի Զահավին։

Առաջին մրցաշրջանում Յովիչը «Բենֆիկայի» կազմում ընդամենը 3 խաղի մասնակցեց (1-ական անգամ գավաթում, առաջնությունում ու Չեմպիոնների լիգայում) և նույնիսկ նա ՉԼ-ի փլեյ-ֆֆ փուլում «Բավարիայի» դեմ խաղի վերջին 2 րոպեին մասնակցեց՝ երկար ժամանակ մնալով մրցաշարի այդ հատվածում խաղի մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ։

Ինչպես հաճախ է լինում 18 տարեկան պատանիների հետ, որոնց գլխին երբեմն մեծ փողեր են թափվում, Լուկայի «առաստաղը նույնպես փուլ եկավ»։

Նա շատ էր կարոտում հարազատ տունը և վատ էր մարզվում, իսկ մրցակիցները հիանալի օգտվում էին այդ հնարավորությունից։

«Միայն ես եմ մեղավոր։ Ես շատ լուրջ մրցակցության մեջ էի գտնվում առաջին թիմի կազմում. Միտրօղլու, Ռաուլ Խիմենես, Ժոնաս։ Միտրօղլուն այդ ժամանակ ամեն խաղում գոլ էր խփում, իսկ եթե չէր խփում՝ պահեստայինների նստարանից խաղադաշտ էր դուրս գալիս Խիմենեսն ու գոլի հեղինակ դառնում։

Բայց կոպիտ սխալներ ես ինքս եմ արել։ Ինձ առանց իմ կարծիքը հաշվի առնելու էին վաճառել, շատ երիտասարդ էի ու պատրաստ չէի հոգեբանորեն։ Ես ինձ ոչ պրոֆեսիոնալ էի պահում։ Պետք է ընդունել սեփական սխալները։ Խնդիրները գլխումս էին, ես ցանկանում էի տուն վերադառնալ»,- հիշել է Յովիչը՝ Моzzart Sport-ին տված հարցազրույցում։

Լուկային օգնեց Ռուի Կոշտան։ Մի անգամ նա ընկերական խաղից հետո մոտեցավ զրուցելու, որտեղ սերբը գոլի հեղինակ էր դարձել ու հանկարծ հենց նրա ուսին էլ լաց եղավ։

«Ես ցանկանում եմ վերադառնալ տուն, ցանկանում եմ «Ցրվենա» վերադառնալ»։ Ի պատասխան դրա, լեգենդար պորտուգալացին միացրեց մոտիվացիայի ռեժիմը. «Դու չտեսա՞ր այն տղային, որը գոլեր է խփում, այդ դու չէի՞ր, ես չեմ տեսնում նրան։ Դու կարո՞ղ ես նրան վերադարձնել»։

Դա չօգնեց։ Այն խաղից առաջ, որում նրան առաջին անգամ ցանկանում էին «Բենֆիկայի» մեկնարկային կազմ հայտավորել, Լուկան զվարճանում էր գիշերային ակումբում։

«Միտրօղլուն այդ ժամանակ վատ մարզավիճակում էր գտնվում, Խիմենեսը վնասվածք էր ստացել, իսկ ես սկսել էի գոլեր խփել երկրորդ թիմի կազմում։

Դա իմ լավագույն շաբաթն էր մարզումների ժամանակ։ Ինչ անում էի՝ ստացվում էր։ Ես Էդերսոնի վրա հարվածում էի աջով, ձախով։ Յուրաքանչյուր տուգանայինը՝ գոլ, ամեն ֆուտբոլիստի կարողանում էի գնդակն անցկացնել ոտքերի արանքով։ Հինգշաբթի օրը, խաղից երկու օր առաջ, մարզիչն ինձ սկսեց խաղացնել մեկնարկայինում։ Միտրօղլուն նյարդայնանում էր, ես լսում էի, թե նա ինչպես է հունարեն հայհոյում։ 

Ռուի Կոշտան մի անգամ ինձ հերթական մարզումից հետո մոտեցավ ու ասաց. «Ահա և դու վերադարձար։ Սա դու ես։ Պետք է աշխատել գլխի հետ։ Հենց այս վիճակում եմ քեզ ցանկանում տեսնել»։

Իհարկե, այդ նույն երեկո ես անցկացրել էի գիշերային ակումբում և մնացել այնտեղ ողջ օրն ու ինձ նկատել էին։ Անշուշտ, ես նույնիսկ չհայտավորվեցի խաղին։

Այնուամենայնիվ, իմ՝ «Բենֆիկա» տեղափոխությունն իզուր չէր, այնտեղ ես հասկացա, որ դեռևս լավագույնը չեմ աշխարհում, խաղում էի ինչպես հարձակման կենտրոնում, այնպես էլ եզրերում։ Որպես ֆուտբոլիստ ես աճ գրանցեցի»,- ասել է Լուկան։

2016/17 մրցաշրջանը Յովիչի համար վերջինը դարձավ Պորտուգալիայում։ Նրան զանգահարեց Ֆրեդի Բոբիչն ու առաջարկեց կարիերան շարունակել «Այնտրախտում»։

«Բենֆիկան» համաձայնեց երկու տարի վարձակալությամբ հանձնել ֆուտբոլիստին՝ տրանսֆերը 7 մլն եվրոյով հետագայում գնելու իրավունքով։ Կարծես թե, ակումբում այդքան էլ չէին հավատում, որ Յովիչը լավ ֆուտբոլիստ կդառնա։

Իսկ նա դարձավ. Բունդեսլիգայի այդ մրցաշրջանում նա 25 գոլ խփեց, Եվրոպա լիգայում՝ 10։ «Այնտրախտը» հետագայում 7 մլն եվրոյով գնեց ֆուտբոլիստի տրանսֆերն ու վաճառեց Մադրիդի «Ռեալին»։

Ներկայումս Յովիչի համար դժվար ժամանակներ են «Ռեալում», սակայն նրա անցած ուղին ցույց է տալիս, որ ֆուտբոլիստը երբեք չի հանձնվում և մշտապես ելք է գտնում բարդ իրավիճակներից։

Աղբյուրը՝ Lifebogger.com
Կարդացվել է 3499 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33