Շաբաթվա սկզբում Ալվարո Օդրիոսոլան վարձավճարով միացավ «Բավարիային», բայց «Ռեալի» ոչ բոլոր ֆուտբոլիստներն են ցանկանում հետևել նրա օրինակին։
Բրահիմ Դիասն ու Մարիանոն շատ առաջարկներ ունեն ու ակումբը պատրաստակամ է թույլատրել նրանց հեռանալը, սակայն երկու ֆուտբոլիստներն էլ նախընտրում են մնալ Մադրիդում, հայտնում է Marca-ն։
«Միլանը», ինչպես նաև «Խետաֆեն» ու Լա լիգայի մի քանի այլ ակումբներ փորձել են ձեռք բերել Բրահիմին, բայց անարդյունք։
«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվողը չի մտնում Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ, բայց երիտասարդ խաղացողը, այնուամենայնիվ, ցանկանում է մնալ։
«Սերուցքայինները» նաև Մարիանոյի հետ կապված մի քանի առաջարկներ են ստացել, սակայն Մարիանոյի նպատակը, նույնպես, մնում է «արքայական» ակումբում հանդես գալը։