«Վալյադոլիդի» գլխավոր մարզիչ Սերխիո Գոնսալեսը վստահ է, որ իր թիմն ունակ է հաղթելու «Ռեալին»՝ կիրակնօրյա հանդիպման ժամանակ։
Նրա թիմը Իսպանիայի գավաթում դուրս է մնացել երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Տեներիֆեից», ինչպես նաև Լա լիգայի 8 խաղ անընդմեջ չի հաղթում, բայց կատալոնացի մարզիչը հանգստություն է պահպանում։
«Մենք փոքր-ինչ անհանգստացած ենք այս ժամանակահատվածից, բայց բացասաբար չենք տրամադրվում։ Հիասթափված չենք, քանի որ լավ ենք խաղում, բայց արդյունքի չենք հասնում։ Գտնվում ենք այնպիսի դիրքում, որին արժանի չենք, բայց պետք է առաջ նայենք»,- ասել է Սերխիոն։
Նա նաև գնահատել է «Ռեալին» հաղթելու շանսերը
«Սա հաջողություն է, որ մենք «Ռեալի» հետ հանդիպում ենք այսպիսի հիասթափությոքւնից հետո, քանի որ ուժեղ մրցակցի դեմ հավելյալ մոտիվացիա կունենանք։ Ինչու՞ չհաղթենք։ Ֆուտբոլը վայրէջքներից ու հիասթափություններից է բաղկացած։ Կփորձենք այնպես անել, որ հանդիպումը նրանց համար անհարմար դասավորվի, ստիպելու ենք նրանց վազել, իսկ հետո կօգտագործենք այն 2 կամ 3 շանսը, որը կունենանք»։