Այն ընթացքում, երբ Մբապեն բացահայտ կերպով «աչքով է անում» «Ռեալին», նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանգիստ նստած է ու թույլ է տալիս ՊՍԺ-ի աստղին իրավիճակը վերցնել իր ձեռքը: Մբապեն անորոշ դադար է վերցրել փարիզյան ակումբի հետ նոր պայամանգրի շուրջ բանակցություններում՝ այդպիսով բացահայտ հույսեր տալով «արքայական» ակումբին:
«Եթե դու ֆրանսիացի ես, ապա պարզ է, որ քո կուռքը Զիդանն է: Նրանից հետո հիանում էի նաև Կրիշտիանու Ռոնալդուի խաղով»,- իր հերթական ֆոնդի բացմանը հայտարարեց աշխարհի չեմպիոնը:
Չնայած մեծ ցանկությանը՝ նա չկարողացավ խուսափել «Սանտիագո Բերնաբեուում» հայտնվելու մասին հարցից, միաժամանակ ակնարկելով, որ բացահայտ խոսակցությունները կարող են վնասել ֆրանսիական թիմին:
«Ռեա՞լը. բոլորն են խոսում այդ մասին: Երբ փոքր էի, ինքս էլ շատ էի երազում այնտեղ հայտնվելու մասին: Բայց հիմա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ եմ, ու ոչ ճիշտ պահ է նմանատիպ խոսակցությունների համար: Կարծում եմ՝ դրանք կարող են վնասել ակումբիս»,- ասել է Մբապեն ВВС-ին տված հարցարույցում:
Վերջերս իրավիճակը մանրամասն վերլուծել էր նաև La Gazzetta dello Sport-ը՝ հանգելով այն եզրակացության, որ ֆրանսիական ֆուտբոլի գլխավոր աստղը ուշ թե շուտ կհայտնվի «Սանտիագո Բերնաբեուում»:
«Ռեալի» աստղերը բացում են դռները Մբապեի առջև.
21-ամյա ռմբարկուն բազմիցս նշել է, որ հիանում է բրազիլացիների խաղով, իսկ հիմա նրանք մեծ թիվ են կազմում «արքայական» թիմում :
«Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ Մբապեն ու Վինիսիուսն էին շփվել, ու հիմա կապ են պահպանում Instagram-ի միջոցով:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վերջին հանդիպումից առաջ նշել էր, որ եթե անցյալում ինքն է եղել Մբապեի կուռքը, հիմա Մբապեն է բոլորի կուռքը:
Ֆրանսիացի գոլահարին Մադրիդում տեսնելու ցանկություն էր հայտնել Նաչոն, նշելով, որ «Ռեալը» պետք է գործի:
Մբապեն ընտրել է Ազարի տրանսֆերի սցենարը
Հիշեցնենք, որ Էդեն Ազարը այդպես էլ չերկարաձգեց «Չելսիի» հետ պայմանագրի ժամկետն ու, երբ դրա ավարտին մնացել էր 1 տարի, «ազնվականները» ստիպված համաձայնության հասան մադրիդյան ակումբի հետ:
Նմանատիպ տակտիկա է ընտրել նաև Մբապեն, իսկ Ֆլորենտինո Պերեսն էլ չի ցանկանում շատ միջամտել, որպեսզի չխաթարի ՊՍԺ-ի հետ ունեցած հիանալի հարաբերությունները:
Եթե Կիլիանի տրանսֆերը չկայանա այս ամառ, ամենայն հավանականությամբ, անխուսափելի կդառնա 2021-ի ամռանը, երբ նրա պայմանագրի ժամկետի ավարտին կմնա 1 տարի: Պատմությունը սիրում է կրկնվել, ու եթե փարիզցիները չկարողանան պայմանագրի երկարաձգման հասնել, Ազարի տրանսֆերի սցենարը կրկին արդիական կդառնա:
Fanat, Realmadrid.am