Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմիի ապագան շարունակում է անորոշ մնալ: Ավարտվում է մարոկկացու վարձակալության 2 տարին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, սակայն դեռևս պարզ չէ, թե որտեղ է սկսելու 2020/21 մրցաշրջանը:
«Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա հունիսին: Կարծում եմ՝ այդ մասին կխոսենք ապագայում: Ներկայում կենտրոնացած եմ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում իմ ելույթների վրա:
Միշտ երազել եմ «Ռեալի» առաջին թիմում խաղալու համար: Լրիվ այլ հաճույք է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ մարզվելը»:
Երիտասարդ պաշտպանը խոսել է նաև «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին.
«Ի՞նչը կարելի է ավելի լավ լինել, քան բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկից սովորելը», եզրափակել նա AS-ին տված հարցազրույցում:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը 28 հանդիպում է անցկացրել «մեղուների կազմում»՝ դառնալով 6 գոլի ու նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am