Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակչի՝ «Ունիոնիստաստի» դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է հանդիպման վերաբերյալ տարբեր թեմաների։
Հանդիպման մասին.
«Սա բարդ հանդիպում էր՝ փոքր խաղադաշտում, սակայն Արքայական գավաթը շատ կարևոր է մեզ համար ու պետք է շարունակել հաղթել: Կարծում եմ՝ ամեն ինչ տվեցինք խաղադաշտում ու արժանի հաղթանակ տոնեցինք: Հիմա պետք է մոռանալ այս հանդիպումն ու տրամադրվել մյուսին:
Ուրախացնում է այն, որ ֆուտբոլիստներն, ովքեր երկար ժամանակ չէին խաղացել, հիանալի հանդիպում անցկացրեցին»:
Բեյլի մասին.
«Նա թեթևակի վնասեց ոտնաթաթն ու չկարողացավ շարունակել: Կարծում եմ՝ լուրջ բան չկա, սակայն ամեն ինչ ցույց կտա բուժզննումը»:
Բրահիմի մասին.
«Ես երջանիկ եմ, քանի որ Բրահիմը դուբլի հեղինակ դարձավ ու օգնեց մեզ հաղթանակ տոնել: Հույսս դնում եմ բոլոր ֆուտբոլիստներիս վրա, ու երբ գալիս է ժամանակը, նրանց շանս է տրվում»:
Ռոտացիայի մասին.
«Ոչինչ չի փոխվել. յուրաքանչյուրը գիտի իր կարգավիճակը թիմում: Ես 25 ֆուտբոլիստ ունեմ: Եթե ապագայում փոփոխություններ լինեն կազմում, համապատասխան կերպով կարձագանքենք դրանց: Մինչև հունվարի 31-ը կարող է տեղի ունենալ ամեն ինչ, սակայն գոհ եմ իմ տրամադրության տակ գտնվող տղաներից»:
«Ունիոնիստաս» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումն ավարտվել էր «արքայական» ակումբի հաղթանակով՝ 3:1: Դուբլ էր գրանցել Բրահիմ Դիասն, իսկ առաջին գնդակը խփել էր Գարեթ Բեյլը:
Fanat, Realmadrid.am