Ալվարո Օդրիոսոլան այսօր վարձավճարային հիմունքներով տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»։ Իսպանացու հեռանալու գլխավոր պատճառը սակավ խաղաժամանակն էր, քանի որ թիմի կազմում այդ դիրքում մշտական տեղ ունի Դանի Կարվախալը։
Սակայն Օդրիսոլան միակը չէ, որ տուժել է Դանի Կարվախալի լավ խաղի արդյունքում։
Այս ամենը տեղի է ունենում յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ։ Այն աջ պաշտպանները, որոնք հանդես են եկել «Ռեալում» Դանի Կարվախալի՝ թիմում եղած տարիների ընթացքում, ստիպված են եղել լքել ակումբը։
Տուժողներից առաջինը Ալվարո Արբելոան էր։ Հետո եկավ Դանիլոյի և Հակիմիի հերթը։
2013 թվականից ի վեր, ինչ Կարվախալը համալրեց «Արքայական» ակումբի շարքերը, նա անփոխարինելի է եղել բոլոր մարզիչների համար։
Երբ նա տեղափոխվեց «Ռեալը», թիմի հիմնական աջ պաշտպանը Ալվարո Արբելոան էր, սակայն թիմի վետերանը չկարողացավ հաղթել այդ մրցակցությունում, և Կարվախալը հաստատվեց աջ պաշտպանի դիրքում։
Այնուհետև «Ռեալը» 32 մլն եվրոյի դիմաց «Պորտուից» ձեռք բերեց Դանիլոյին։ Բրազիլացին ևս տանուլ տվեց Կարվախալի հետ հիմնական կազմում տեղի համար ընթացող պայքարը և ստիպված եղավ լքել ակումբը՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթի»։
Հետո եկավ Աշրաֆ Հակիմիի հերթը։ Սկզբնական շրջանում նա հանդես էր գալիս «Կաստիլիայում»։ Հետո կարողացավ տեղ գտնել հիմնական թիմում, բայց թիմում անցկացրած ժամանակահատվածում նա մասնակցել է ընդամենը 17 հանդիպման։ Ի վերջո նա ևս լքեց ակումբը՝վարձավճարային հիմունքներով տեղափոխվելով «Բորուսիա Դորտմունդ»։
Գերմանիայում Հակիմին տպավորում է իր խաղով և մեծ է հավանականությունը, որ նա ամռանը կվերադառնա Մադրիդի «Ռեալ»։
Los Merengues, Realmadrid.am