Զինեդին Զիդանը որպես ֆուտբոլիստ երկու անգամ մասնակցել է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչներին, սակայն այդ երկու խաղերում էլ դաշտից հեռացել է արծաթե մեդալով։
2002-ին նա «Ռեալի» կազմում պարտություն կրեց «Դեպորտիվոյից», իսկ 2004-ին՝ «Սարագոսայից»։
Որպես մարզիչ նա թիմի հետ հասցրել է երեք անգամ նվաճել ՉԼ-ի գավաթը, մեկ անգամ Լա Լիգայի գավաթը, երկու անգամ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, երկու անհամ Իսպանիայի սուպերգավաթը և երկու անգամ ԱԱԱ-ի գավաթը։ Միակ տիտղոսը, որ Զիդանը մինչ այժմ չի կարողացել նվաճել «Ռեալի» հետ, Իսպանիայի գավաթն է։
Այսօր «Ռեալը» հերթական անգամ կսկսի իր ելույթները Իսպանիայի գավաթի խաղարկությունում։ Մրցակիցը «Յունիոնիստաս դե Սալամանկա» ակումբն է։
2015/16 մրցաշրջանում, երբ Զիդանը առաջին անգամ գլխավորեց «Ռեալը», թիմը արդեն դուրս էր մնացել մրցաշարից։ Նույնը տեղի ունեցավ նաև նախորդ մրցաշրջանում, երբ ֆրանսիացին կրկին գլխավորեց «Արքայական» ակումբը։
2016/17 մրցաշրջանում Զիդանի «Ռեալին» պայքարից դուրս թողեց «Սելտան», իսկ 2017/18 մրցաշրջանում դա հաջողվեց անել «Լևանտեին»։
«Մենք կենտրոնացած ենք այս մրցաշարի վրա, քանի որ այն շատ կարևոր է մեզ համար, և մենք պատրաստ ենք խաղալ». ասել է Զիդանը «Յունիոնիստասի» դեմ խաղից առաջ։
Los Merengues, Realmadrid.am