Մադրիդի «Ռեալը» շարունակում է նախապատրաստվել «Յունիոնիստասի» դեմ խաղին։ Այսօր կայացած մարզմանը չի մասնակցել Ալվարո Օդրիոսոլոն։
Բասկ ֆուտբոլիստը այս մրցաշրջանում բավարար խաղաժամանակ չի ստանում, և նշվում է, որ նա մոտ օրերս կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»։
Գերմանական ակումբը ցանկանում է վարձակալության հիմունքներով ձեռք բերել աջ պաշտպանին։
Նշվում է, որ կողմերը արդեն համաձայնության են հասել, և արդեն վաղը կարող են հայտարարել այդ տեղափոխության մասին։
Թիմի մարզմանը չի մասնակցել նաև Սերխիո Ռամոսը, ով վնասվածքի պատճառով ստիպված եղավ բաց թողնել նաև «Սևիլիայի» դեմ հանդիպումը։ Նա բաց կթողնի նաև գավաթային հանդիպումը, իսկ արդեն «Վալյոդոլիդի» դեմ խաղին ամենայան հավանականությամբ Ռամոսը կլինի խաղադաշտում։
Անհատական ծրագրով են մարզվել Էդեն Ազարը և Մարկո Ասենսիոն։ Մյուս բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են և կարող են խաղալ «Յունիոնիստասի» դեմ։
Los Merengues, Realmadrid.am