Չնայած հարձակման գծում ունեցած խնդիրներին, Զինեդին Զիդանը կարծում է, որ իրենք կարիք չունեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հարձակվող ձեռք բերելու։
«Սերուցքայինները» վերջին երեք խաղերում ընդամենը 1 գոլ են խփել, և բոլոր այդ խաղերում ոչ ոքի խաղացել։
«Նման խաղերից հետո, երբ մենք շատ պահեր ենք ստեղծում գոլեր խփելու համար, ես ավելի շատ եմ սկսում հավատալ իմ խաղացողներին։ Այն աշխատանքը, որ մենք կատարել ենք, երևում է դաշտում, սակայն մենք վրդովված ենք, քանի որ չկարողացանք օգտագործել մեր ստեղծած պեհերը։ Երբ դու ստանում ես այդ հնարավորությունը, պետք է գոլ խփես, իսկ մենք վերջին խաղերում չենք կարողանում դա անել։ Դա անհաջողություն չէ։ Ամենակարևորը խաղն է և ստեղծած պահերը։ Մենք շատ պահեր ստեղծեցինք կշարունակենք նույն ոգով հանդես գալ։
Այժմ մենք պետք է թուլանանք և մտածենք, որ սա շատ հաջող տարի էր մեզ համար։ Մենք փոքր ինչ զիջեցինք տարեվերջում, սակայն պատրաստ ենք ավելի ուժեղ վերադառնալ 2020-ին։ Մենք համբերատար ենք, քանի որ այն, ինչ արել ենք մենք վերջին ամսիներին, գոհացնող է». ասել է Զիդանը։
Ֆրանսիացին խոսել է նաև նոր հարձակվող ձեռք բերելու անհրաժեշտության մասին։
«Չեմ կարծում, որ մենք հունվարին նոր հարձակվողի կարիք ունենք». եզրափակել է Զիդանը։
Los Merengues, Realmadrid.am