«Ատլետիկ Բիլբաոյի» հետ խաղում ոչ ոքի խաղալուց հետո Մադրիդի «Ռեալը» ավարտեց տարին մրցաշարային աղյուսակում երկու միավոր զիջելով առաջատար «Բարսելոնային»։
Զինեդին Զիդանը թիմը երրորդ խաղն անընդմեջ ոչ ոքի խաղաց, և երկրորդ խաղն անընդմեջ գոլազուրկ։
Անցկացրած 18 խաղերում «Սերուցքայինները» 14 գոլ ավելի քիչ են խփել, քան «Բարսելոնան»։
Մադրիդի «Ռեալի» կազմում գոլային արդյունավետությամբ աչքի է ընկնում միայն Կարիմ Բենզեման, ով այս մրցաշրջանի 17 խաղերում դարձել է 12 գոլի հեղինա։ Միայն Լեո Մեսսին է ավելի շատ գոլ խփել, քան ֆրանսիացին։ Լեոի անվան դիմաց 13 գոլ կա։
Բայց, եթե Բենզեման գոլի հեղինակ չի դառնում, ապա չկա թիմում մեկ այլ ֆուտբոլիստ, ով այդ պարտականությունը իր վրա կվերցնի։
Մեսսիի կողքին խաղում է Լուսի Սուարեզը, ով այս մրցաշրջանում 10 գոլի հեղինակ է դարձել, ինչպես նաև Անտուան Գրիզմանը, ում անվան դիմաց 7 գոլ կա գրանցած։ «Բարսելոնայի» այս եռյակը 30 գոլ է խփել, ինչը ընդամենը 3-ով է պակաս «Ռեալի» խփած գոլերի քանակից։
«Ռեալի» կազմում երկրորդ լավագույն ռմբարկուն Լա Լիգայում Սերխիո Ռամոսն է, ով երեք գոլի հեղինակ է դարձել, իսկ ահա Կրոսը, Մոդրիչը, Բեյլը, Ռոդրիգոն և Ֆեդե Վալվերդեն իրենց անվան դիմաց երկուական գոլ են գրանցել։
Հստակ երևում է, որ Մադրիդի «Ռեալը» դեռ չի կարողանում ուշքի գալ Ռոնալդուի հեռանալուց հետո։
Նրանք արդեն 6 միավոր են կորցրել տնային խաղերում՝ «Վալյադոլիդի», «Բետիսի» և «Ատլետիկի» դեմ խաղերում։ Խաղեր, որոնց ընթացքում «Ռեալը» բավարար պահեր ունեցել է հաղթանակի հասնելու համար։
Los Merengues, Realmadrid.am