«Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում Սերխիո Ռամոսը իր հինգերորդ դեղին քարտը ստացավ Լա Լիգայի այս խաղարկությունում, ինչը նշանակում է, որ «Ռեալի» ավագը ստիպված կլինի բաց թողնել «Խետաֆեի» դեմ հանդիպումը։
Իսպանացին խաղի 87-րդ րոպեին խախտեց կանոնները Ասիեր Վիլալիբերի հետ պայքարում և դեղին քարտի արժանացավ, ինչը բերեց նրա որակազրկմանը հաջորդ խաղի համար։
Դանի Կարվախալը նույնպես կախված էր մեկ դեղին քարտից, սակայն նա չստացավ այն «Խետաֆեի» դեմ խաղում կլինի Զիդանի տրամադրության տակ։
Այս մրցաշրջանում Ռամոսը ամենից շատն է խաղաժամանակ ստացել «Ռեալի» կազմում (1,950)։ Այս ցուցանիշով նրան հաջորդում է Կարլոս Կազեմիրոն, ով այս մրցաշրջանում խաղադաշտում անցկացրել է 1,920 րոպե։
Los Merengues, Realmadrid.am