Էմիլիո Բուտրագենիոն երբեք աչքի չի ընկել իր ագրեսիվ բնավորությամբ՝ թե՛ իր ֆուտբոլային կարիերայում, և թե՛ դրանից հետո։
«Ռեալում» անցկացրած 341 խաղերի արդյունքում նա ընդամենը 5 անգամ է դեղին քարտ ստացել։ Գոլերը տոնել է հստակ ձևով և նույնիսկ չի բարկացել այն ժամանակ, երբ թիմը ձեռք է բերել ՈՒգո Սանչեզին։
Բայց նրա համբերության բաժակը կարծես լցվել է, և նա արտահայտել է իր զայրույթը։
«Բարսելոնայի» դեմ խաղից հետո Բուտրագենիոն արտահայտել է իր դժգոհությունը հանդիպման գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսի և VAR համակարգի հանդեպ։
«Պետք է հասկանալ, որ խաղից դուրս իրավիճակները արձանագրելիս VAR համակարգը անթերի է գործում, բայց այլ իրավիճակներում այն ուղղակի սխալմունք է։ Եթե նախկինում սխալվում էր մեկ մրցավար, այժմ դա անում են երկուսը, գումարած դրան նաև համակարգիչը։ VAR համակարգի սխալները պետք է շտկվեն, հակառակ դեպքում խաղի կարևորությունը գնալով կկորի». նշել է Էմիլիո Բուտրագենիոն։
Los Merengues, Realmadrid.am