Մադրիդի «Ռեալը» բոլոր ասպեկտներով գերազանցեց «Բարսելոնային» «Կամպ Նոու» մարզադաշտում, բացի վերջնական հաշվից։
Այդ հանդիպման ընթացքում թիմի փայլուն խաղը պայմանավորված էր թիմի կիսապաշտպանական գծի ֆուտբոլիստների հիանալի ելույթով։
Թվում էր, թե «Ռեալը» այս մրցաշրջանում կիսապաշտպանության գծում լուրջ խնդիրներ է ունենալ, քանի որ թիմից հեռացան Դանի Սեբալյոսը և Մարկոս Լյորենտեն, և նրանց փոխարեն «Ռեալը» նոր տրանսֆերներ չիրականցրեց։
Ընդամենը երեք ամիս անց Ֆեդե Վալվերդեն, Թոնի Կրոսը, Կազեմիրոն, Լուկա Մոդրիչը և Իսկոն խաղադաշտում ուղղակի կորցրին Ֆերնկի դե Յոնգին, Ռոբերտոյին և Ռակիտիչին։
Բոլորը իրենց դերն ունեցան, սակայն Վալվերդեի գործոնը այդ խաղում ահռելի էր։
Կրոսը և Իսկոն ուրուգվայցու շնորհիվ ավելի շատ են միանում հարձակմանը և ավելի մեծ է նրանցից ստացած օգուտը։
Գերմանացին այս մրցաշրջանում լավագույններից մեկն է, և կարծես նա վերադարձել է այն մակարդակին, որը ուներ նախկինում։։
Այդ հնգյակում ամենազարմանալին Իսկոյի տպավորիչ խաղն էր։ Դեռ մի քանի շաբաթ առաջ ոչ ոք չէր էլ մտածում, որ նա կկարողանա վերադառնալ մեկնարկային կազմ, բայց նա ոչ միայն վերադարձավ, այլ նաև դա արեց հիանալի կերպով։
Կազեմիրոն ևս մեկ անգամ ցույց տվեց իր որակները և ապացուցեց, թե որքան կարևոր է նա թիմի համար։
Կիսապաշտպանության գծի ֆուտբոլիստների շնորհիվ «Ռեալը» կրկին բարձր մակարդակի վրա է։
Los Merengues, Realmadrid.am