Պոլ Պոգբան արդեն երեք ամիս է, ինչ խաղադաշտ դուրս չի եկել։ Նա ցանկանում է լքել «Մանչեսթեր Յունայթեդը» և դա հստակ ցույց է տալիս։
Նա դեռ ամռանն էր ցանկանում հեռանալ թիմից, սակայն «Մանչեսթերում» դեմ էին նրա հեռանալուն։
Նրա գործակալ Մինո Ռայոլան մշտապես կապի մեջ է «Արքայական» ակումբի հետ, և «Սերուցքայինները» հայտնել են նրան, որ ներկա պահին Պոգբային ձեռք բերելու կարիք չունեն։
Այն, որ «Ռեալը» ամռանը շուրջ 200 մլն եվրո ծախսեց, խոսում է այն մասին, որ այժմ նրանք պետք է կոմպենսացնեն այդ գումարը, ինչը նշանակում է, որ Պոգբայի տրանսֆերը հունվարին չի կայանա։
Զինեդին Զիդանը շարունակում է համակրել Պոգբային, սակայն Ֆեդե Վալվերդեի փայլուն ելույթների արդյունքում ֆրանսիացին այլևս չի ցանկանում տեսնել նրան իր թիմում։
Մյուս կիսապաշտպանները նույնպես բարելավել են իրենց խաղը, իսկ Մարտին Էդեգորը, ով վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադի» կազմում, կարող է վերադառնալ «Արքայական» ակումբ։
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը գիտակցում է, որ իրենք հայտնվել են բարդ իրավիճակում և պետք է ուշ թե շուտ հրաժարվեն Պոգբայի ծառայություններից։
«Կարմիր Սատանաները» մտադիր են հունվարին 100 մլն եվրո ստանալ նրա տրանսֆերի արդյունքում։
Los Merengues, Realmadrid.am