Աշրաֆ Հակիմին կարծես ապահովել է իր տեղը Մադրիդի «Ռեալում» հաջորդ մրցաշրջանի համար, «Բորուսիա Դորտմունդի» կազմում փայլուն ելույթների արդյունքում։
Մեկնարկային կազմում տեղի համար նա մրցակցելու է Դանի Կարվախալի հետ, ում հետ վերջին տարիերի դա արել են շատերը։
Այս մրցաշրջանում Հակիմին մասնակցել է արդեն 25 հանդիպման և դարձել 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, ինչը բավական բարձր ցուցանիշ է եզրային պաշտպանի համար։ Այդ գոլերից 4-ը նա խփել է ՉԼ-ում։
Զարմանալի չէ, որ «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միշել Զորկը ցանկություն է հայտնել պահել Հակիմիին թիմում։
«Մենք բազմիցս հայտնել ենք, որ հաջորդ ամռանը ցանկանում ենք պայմանագիր կնքել Աշրաֆ Հակիմիի հետ։ Բայց այժմ մենք չենք կարող որոշում կայացնել։ Դա մեծապես կախված է նաև «Ռեալից», սակայն այժմ մենք ոչինչ անել չենք կարող։ Առաջիկա ամիսների ընթավքում մենք կփորձենք համաձայնության հասնել նրանց հետ». ասել է Զորկը։
«Բորուսիայի» կազմում Հակիմին անփոխարինելի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է, իսկ ահա «Ռեալում» նա կարող է դառնալ պահեստային, սակայն «Ռեալի» ղեկավարությունը արդեն կասկածներ չունի նրա ունակությունների վրա։
Los Merengues, Realmadrid.am