«Արքայական» ակումբը վաղը ուժերն է չափելու «Ատլետիկ Բիլբաոյի» հետ։ Դա կլինի 2019-ում «Ռեալի» վերջին հանդիպումը, որին չի մասնակցելու Կարլոս Կազեմիրոն։
Զինեդին Զիդանը ցանկանում է, որ իր թիմը անպայման հաղթանակի հասնի և ավարտի տարին առաջատարի դերում, ինչը բավական բարդ է լինելու առանց Կազեմիրոյի, ով որակազրկման պատճառով չի կարող մասնակցել խաղին և այսօր անհատական մարզում է անցկացրել։
Խամես Ռոդրիգեսը արդեն մի քանի օր է, ինչ մարզվում է ընդհանուր խմբի հետ, սակայն նրա մասնակցությունը առաջիկա խաղին նույնպես քիչ հավանական է։
Մարսելոն, Մարկո Ասենսիոն, Լուկաս Վասկեզը և Էդեն Ազարը վնասվածքների պատճառով չեն մասնակցի խաղին։
Զինեդին Զիդանը կրկին պետք է դիմի երիտասարդ Ֆեդե Վելվերդեի օգնությանը, ով կխաղա Կազեմիրոյի դիրքում, իսկ նրա փոխարեն ամենայն հավանականությամբ խաղադաշտ դուրս կգա Լուկա Մոդրիչը։
Իսկ ահա Դանի Կարվախալին և Սերխիո Ռամոսին մեկ դեղին քարտ է բաժանում որակազրկումից, ուստի նրանք պետք է ուշադրի լինեն «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում։
Los Merengues, Realmadrid.am