Դեռ սեպտեմբեր ամսին ոչ ոք չէր հավատում, որ Զինեդին Զիդանը կկարողանա արդյունքի հասնել «Ռեալի» ղեկին թիմի հին կազմով։ Այսօր ամեն բան այլ է։ «Ռեալը» կրկին մրցակցում է բոլոր ասպեկտներով։
Վերջին տաս տարիների ընթացքում «Բարսելոնան» թե՛ հաղթել, թե՛ ոչ ոքի է խաղացել, և թե՛ պարտվել է «Ռեալի» «Կամպ Նոու» մարզադաշտում, սակայն ոչ մի անգամ կատալոնական ակումբը այդքան վատ տեսք չի ունեցել «Ռեալի» դեմ խաղում, որքան օրեր առաջ կայացած «Կլասիկոյի» ժամանակ։
«Ռեալը» լավ էր պրեսինգի դիմում, և «Բարսելոնայի» ֆուտբոլիստները չէին հասկանում, թե ինչ պետք է անեն, երբ գնդակը հայտնվում էր իրենց մոտ։ Աշխատում էր միայն մեկ անսովոր տարբերակ՝ փոխանցել այն Մեսսիին։ Արգենտինացին ամեն ինչ անում էր թիմին օգնելու համար, սակայն նրա հանդեպ հսկողությունը ևս մեծ էր, և այդ մարտավարությունը ևս չաշխատեց։ Այդ օրվա «Կապտանռնագույնների» խաղը շատ հեռու էր Գվարդիոլայի ժամանակաշրջանի «Բարսելոնայի» խաղից։
Վերջին տարիների համեմատ «Ռեալում» բացակայում էր հարձակման գծի հստակ առաջատարը՝ Ռոնալդուն, սակայն Զիդանի թիմը որոշել էր կենտրոնանալ կիսապաշտպանության գծի վրա։
Տրամաբանական է, որ Զիդանը որոշել էր կիրառել հենց այդ մարտավարությունը, քանի որ ամենաշատ տարբերակները Զիդանը ուներ հենց այդ հատվածում։ Տարօրինակ էր թվում, որ 21-ամյա կիսապաշտպանը հայտնվել էր մեկնարկային կազմում հենց առաջին րոպեներից, սակայն Ֆեդե Վալվերդեի խաղը տպավորիչ էր, և նա լավագույններից էր դաշտում։ Նրա ունակությունների շնորհիվ Թոնի Կրոսը ավելի լավ մարզավիճակում է, իսկ Կազեմիրոն կենտրոնացած է այն ամենի վրա, ինչը իրենից պահանջվում է։ Իսկ ահա Լուկա Մոդրիչը պահեստային զենք էր Զիդանի համար, և նա նույնպես բավական հաջող մտավ խաղի մեջ։
Այդ կազմի ֆուտբոլիստներից 8-ը այն ֆուտբոլիստներն էին, ովքեր թիմի հետ 5 տարում 4 անգամ նվաճել էին ՉԼ-ի գավաթը։ Այս կազմը վերադարձել է իր լավագույն վիճակին միայն մեկ անձի շնորհիվ, ում անունն է Զինեդին Զիդան։
Այժմ Զիդանի թիմը «Բարսելոնայի» հետ կիսում է առաջին հորիզոնականը Լա Լիգայում, ինչը մրցաշրջանի սկզբնական հատվածում անհավատալի էր թվում։
Զիդանը վստահում է իր ֆուտբոլիստներին և դա փոխադարձ է։ Ակնհայտ է, որ Զիդանը իր կախարդանքով կրկին նորր շունչ տվեց «Ռեալին»։
Los Merengues, Realmadrid.am