Թվում էր թե Իսկոն այլևս չի վերադառնա այն մակարդակին, որը ուներ Մադրիդի «Ռեալում» հանդես գալու սկզբնական ժամանակահատվածում, սակայն Զիդանի վերադարձից հետո վերադարձավ նաև Իսկոն։
Մոտ մեկուկես ամսվա քրտանաջան աշխատանքի արդյունքը եղավ այն, որ նա հայտնվեց թիմի մեկնարկային կազմում «Բարսելոնայի» դեմ խաղում, և այդ խաղում նա ցույց տվեց, որ մեծ կարևորություն ունի թիմի համար։
Զիդանը չէր շտապում նրա հարցում, և թվում է թե նա գտավ ամենահարմար պահը նրա վերադարձի համար։
Իսկոյի մակարդակի ֆուտբոլիստին պահեստայինների նստարանին թողնելը հեշտ չէր, սակայն Զիդանը հստակ գիտեր, թե ինչու է դա անում։
Զիդանը նշել էր, որ նա կստանա իր հնարավորությունը, և նա դա ստացավ ամենաանսպասելի պահին։
Ֆուտբոլիստը քրտնաջան մարզվում էր այդ ընթացքում և հետևում մարզիչների խորհուրդներին, ինչը տվեց իր արդյունքը։ Իսկոն վերադարձավ, և թվում է թե դա շարունակվելու է երկար ժամանակ։
Los Merengues, Realmadrid.am