«Կամպ Նոու» մարզադաշտում կայացավ Լա Լիգայի 10-րդ տուրի հետաձգված՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։
Չնայած «արքայական» ակումբի ունեցած բազմաթիվ լավ հնարավորություններին, հանդիպման հաշիվ այդպես էլ չբացվեց։ Գարեթ Բեյլը ուներ «հերոսանալու» հնարավորություն, սակայն նրա գոլը վիճելի դրվագում չեղարկվեց։
Այս խաղից հետո թիմերը վաստակում են մեկական միավոր ու, ընդհանուր 36-ական միավորով շարունակում գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Իր հաջորդ հանդիպումը մադրիդյան ակումբը կանցկացնի դեկտեմբերի 23-ին՝ տանը մրցելով Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վ. Ղ. Realmadrid.am