«Վալենսիայի» դեմ խաղի վերջին րոպեին խփած գնդակի տոնումը Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների կողմից ցույց տվեց, որ նրանք այնքան ուրախ էին նույնիսկ այդ մեկ միավորի համար, որքան ուրախ կլինեին հաղթանակի դեպքում։
Դա նշանակում էր, որ նրանք կմոտենան այսօր կայանալիք «Կլասիկոյին» «Բարսելոնայի» հետ հավասար միավորների պայմաններում։
Սա ցույց տվեց այն, որ «Ռեալը» ամեն ինչ անելու է այս մրցաշրջանում Լա Լիգան հաղթելու համար, ինչի մասին Զիդանը խոսել էր դեռ ամռանը։
Ֆուտբոլիստները քաջ գիտակցում են այս մրցաշրջանում ներքին առաջնությունում հաղթող դառնալու կարևորությունը։
«Ռեալը» վերջին անգամ Իսպանիայի չեմպիոն է հռչակվել 2016/17 մրցաշրջնում։ Այդ մրցաշրջանում նրանք նվաճեցին նաև ՉԼ-ի գավաթը և ոսկե դուբլ ձևակերպեցին, ինչը չէր եղել «Ռեալի» մոտ 1950-ականներից։
Առայժմ «Ռեալը» լավ դիրքում է գտնվում, սակայն նրանք հնարավոր է դեռ զղջան այն բանի համար, որ մրցաշրջանի մեկնարկային հատվածում չկարողացան օգտվել Լեո Մեսսիի բացակայությունից։
Կապ չունի, թե ինչ կլինի «Կլասիկոյի» ընթացքում, «Ռեալը» չի ցանկանում հեռանալ «Նոու Կամպ» մարզադաշտից պարտվողի դերում։
Los Merengues, Realmadrid.am