Որպես մարզիչ Զինեդին Զիդանը հասցրել է 4 անգամ այցելել «Կամպ Նոու» մարզադաշտ և այդ խաղերում նա չի տեսել ոչ մի պարտություն։
18 ամիս անց նա կրկին վերադառնում է այդ մարզադաշտ և կրկին որպես Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ։
Զիդանի գլխավորությամբ «Նոու Կամպում» կայացած առաջին «Կլասիկոն» եղել է 2015/16 մրցաշրջանում, երբ «Արքայական» ակումբը առավելության հասավ մրցակցի նկատմամբ 2-1 հաշվով։
Հենց այդ մրցաշրջանում ևս մեկ հանդիպում ավարտվեց 1-1 հաշվով, երբ Ռամոսի՝ խաղավերջում խփած գնդակի շնորհիվ «Ռեալը» խուսափեց պարտությունից։
Հաջորդը 2017-ին տեղի ունեցած Իսպանիայի սուպերգավաթի խաղն էր, որը ավարտվեց Մադրիդի «Ռեալի» 3-1 հաշվով հաղթանակով։
Իսկ այդ մարզադաշտում Զիդանի վերջին խաղում «Ռեալը» ոչ ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ Ռոնալդուի և Գարեթ Բեյլի գոլերի շնորհիվ։
Նախորդ մրցաշրջանում «Սերուցքայինները» այս մարզադաշտում խոշոր՝ 5-1 հաշվով պարտություն կրեցին «Բարսելոնայից», սակայն թիմը չէր մարզում Զինեդին Զիդանը։ Այժմ նա վերադարձել է, և ամեն ինչ անելու է վրեժ լուծելու համար։
Los Merengues, Realmadrid.am