Եթե այսօր Սերխիո Ռամոսը դուրս գա խաղադաշտ, ապա նա կդառնա «Կլասիկոների» պատմության մեջ ամենաշատ հանդիպումների մասնակցած ֆուտբոլիստը։
Նա այսօր կարող է իր 43-րդ «Կլասիկոյին» մասնակցել և դառնալ բացարձակ ռեկորդակիր՝ շրջանցելով Մանոլո Սանչիսին, Պակո Խենտոյին և Չավիին։
Սա երկրորդ պատմական արդյունքը կլինի Ռամոսի համար այս տարվա ընթացքում։ Վերջերս նա շրջանցեց նաև Իկեր Կասիլիասին Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով։
Ռամոսը իր առաջին «Կլասիկոն» անցկացրել է 2005-ին, երբ Ռոնալդինյոն մեծ բարդություններ առաջացրեց ողջ «Արքայական» ակումբի համար, և արժանացավ Մադրիդի «Ռեալի» երկրպագուների ծափահարություններին։

Անցկացրած 42 խաղերում Ռամոսը 13 անգամ խաղադաշտը լքել է հաղթանակած, 20 անգամ՝ պարտված և 9 անգամ միավորները կիսած։
Այդ 13 հաղթանակներից 4-ը «Ռեալը» տարել է եզրափակիչներում՝ երկուսը Իսպանիայի գավաթի, և ևս երկուսը՝ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչներում։
Նա իր առաջին գոլը «Կլասիկոներում» խփել է 2006/07 մրցաշրջանում։ Հենց այդ խաղում 19-ամյա Լիոնել Մեսսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Ռամոսը երբեք չի փայլել իր կարգապահությամբ, իսկ «Կլասիկոների» ժամանակ առավել ևս։ «Բարսելոնայի» դեմ խաղերում նա ստացել է 18 դեղին և 5 կարմիր քարտ։
Los Merengues, Realmadrid.am