Երեկ պարզ դարձավ Մադրիդի «Ռեալի» մրցակիցը ՉԼ-ի այս խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում։ Անգլիական «Մանչեսթեր Սիթին» Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ ուժերը կչափի «Արքայական» ակումբի հետ։
Բոլորի ուշադրությունը սևեռված է լինելու հենց իսպանացի մասնագետի վրա, քանի որ նա վերադառնում է այն մարզադաշտ, որը մեծ կարևորություն է ունեցել նրա կարիերայում։
Պրեմիեր Լիգայում Պեպի թիմի գործերը այնքան էլ լավ չեն ընթանում։ Նրանք զիջում են առաջատար «Լիվերպուլին» 14 միավորով, ինչը նշանակում է, որ չեմպիոնության համար նրանք քիչ շանսեր ունեն։
Նախկինում երկու անգամ դառնալով Անգլիայի առաջնության հաղթող, Գվարդիոլայի նպատակը այժմ ՉԼ-ում հաղթելն է։
Նա ոչ մի անգամ առաջ չի տարել թիմին 1/4 եզրափակչից հետո։ «Սիթին» իր լավագույն ցուցանիշը ՉԼ-ում գրանցել է Մանուել Պելեգրինիի օրոք՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ։
2012 թվականին «Բարսելոնայի» հեռանալուց հետո Գվարդիոլայի գործերը այս մրցաշարում այնքան էլ լավ չեն ընթացել։
«Կատալոնացիների» ղեկին նա փայլուն հանդիպումներ ունեցել է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Դրանցից մեկում նույնիսկ «Կապտանռնագունները» հաղթել են 6-2 հաշվով։
Նրա օրոք «Բարսելոնան» 5 հաղթանակ է տարել այս մարզադաշտում և մեկ անգամ գրանցվել է ոչ ոքի։ Այս արդյունքը առայժմ անգերազանցելի է «Բարսելոնայի» մարզիչների համար։
Գվարդիոլան որպես մարզիչ ընդհանուր 17 անգամ է մրցել «Ռեալի» դեմ, և դրանցից ընդամենը 4-ում է պարտություն կրել, սակայն հատկանշական է այն, որ այդ 4 պարտություններից 3-ը եղել են վերջին երեք խաղերում։
«Ռեալում» շատերը չեն սիրում այս մասնագետին, քանի որ 2019-ին նա չէր ներառել «Ռեալին» տասնամյակի լավագույն թիմերի իր ցուցակում։
Եթե Գվարդիոլային վաղաժամ չհեռացնեն թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, ապա նրան ևս մեկ անգամ սպասվում է Մադրիդի «Ռեալի» փորձությունը։
Los Merengues, Realmadrid.am