Ֆեդե Վալվերդեն իր խաղով շարունակում է տպավորել բոլորին՝ այդ թվում նաև Զիդանին։
Ֆրանսիացի մասնագետը նույնպես ցուցադրում է իր վստահությունը երիտասարդ ֆուտբոլիստի հանդեպ։ Վալվերդեն դարձել է հիմնական կազմի ֆուտբոլիստ։
«Զիդանը վստահում է ինձ և դարձրել է հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Դժվար է 21-ամյա ֆուտբոլիստի համար խաղալ նման բարդ խաղերում, այն դեպքում, երբ թիմին միավորներ են անհրաժեշտ և քեզանից բոլորը սպասում են առավելագույնին։ Նա ասեց ինձ, որ խաղամ թիմի համար և ցույց տամ, թե ինչ կարող եմ անել գնդակով։ Նա ասեց, որ անեմ այն ամենը, ինչը անում եմ մարզումների ժամանակ և ուշադիր լինեմ փոխանցումներ կատարելիս։ Այդ ամենը ամենակաևորն է նրա համար։ Նա ասում է, որ հեռու տարածություններից լավ հարվածների եմ տիրապետում և վտանգավոր եմ հարձակումներին միանալիս». ասել է Վալվերդեն։
Չնայած Զիդանը վստահությանը, Վալվերդեն նշել է, որ մեծ դժվարությամբ է հասել այդ ամենին։
«Դու միշտ պայքարում ես այս պահի համար։ Ես իմ ողջ կյանքի ընթացքում քրտնաջան աշխատել եմ այս ամենին հասնելու համար։ Ես իմ ողջ կյանքը նվիրել եմ ֆուտբոլին։ Ես մեծ դժվարությամբ եմ հասել սրան, քանի որ բարդ է տեղ գտնել մի թիմի կազմում, որտեղ խաղում են Մոդրիչը, Կազեմիրոն, Ռամոսը, Բեյլը, Բենզեման,,,
Այսօր ես հնարավորություն ունեմ նրանց հետ ամեն օր շփվելու, քանի որ ես վաստակել եմ դա իմ խաղով։ Սկզբնական շրջանում անչափ բարդ էր ինձ համար, քանի որ ես չէի ուզում սխալվել և կորցնել մարդկանց վստահությունը։ Այժմ ես թիմի մի մասնիկն եմ։ Ես դրան հասել եմ նաև այն մարդկանց շնորհիվ, ովքեր այս ընթացքում օգնել են ինձ, խորհուրդներ տվել և սովորեցրել». եզրափակել է Վալվերդեն։
Los Merengues, Realmadrid.am