Մշտապես այնպիսի տպավորություն է, որ «Ռեալին» բարդ մրցակից է բաժին հասնում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում, և այս «վարկածը» կրկին արդիական դարձավ, երբ պարզ դարձավ, որ մրցաշարի ընթացիկ խաղարկությունում «սերուցքայինները» մրցելու են Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Առաջին խաղը կկայանա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, ու այս հանդիպումը կդառնա երրորդը, երբ Գվարդիոլայի թիմը «սերուցքայիններին» է հանդիպում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։
Որպես «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ, նա 2011 թվականին կայացած կիսաեզրափակիչում կարողացավ հաղթահարել «Ռեալի» արգելքը, այնինչ երկրորդ անգամ, «Բավարիայի» հետ նրան հիասթափություն էր սպասում ու վերջին խաղում 5-0 հաշվով ապտակ։

«Մանչեսթեր Սիթին» իր ուրույն դժվարությունները կունենա Իսպանիայի մայրաքաղաք ժամանելիս, քանզի Չեմպիոնների լիգայում հաղթանակն անգլիական ակումբի համար ամենացանկալի տիտղոսն է փառքի ճանապարհին։