Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Երևանի ժամանակով 15։00-ին, ՈՒԵՖԱ-ի՝ Նիոնում գտնվող շտաբ-բնակարանում կկայանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։
Մադրիդի «Ռեալը», «Ատալանտայի», «Ատլետիկոյի», «Բորուսիայի», «Չելսիի», «Լիոնի», «Նապոլիի», ու «Տոտենհեմի» հետ միասին ներառված է երկրորդ զամբյուղում:
1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 18-ին, 19-ին, 25-ին և 26-ին, պատասխանը ՝ մարտի 10-ին, 11-ին, 17-ին և 18-ին:
Վիճակահանությանն ուղիղ եթերով կարող եք հետևել այստեղ։