Տակեֆուսա Կուբոն կարծում է, որ «Բարսելոնա» - «Մալյորկա» խաղի ժամանակ «Կապտանռնագույնների» երկրպագուները ճիշտ են վարվել նրան սուլելով։
Ճապոնացի ֆուտբոլիստը ժամանակին եղել է «Բարսելոնայի» ակադեմիայում, սակայն այժմ պաշտպանում է Մադրիդի «Ռեալի» գույները։
«Դա երկրպագուների որոշումն էր։ Ես կատարել եմ իմ որոշումը, իսկ նրանք ունեին ինձ սուլելու իրավունքը։ Ես արժանի էր դրան։ Իսկ որոշ երկրպագուներ նույնիսկ ծափահարել և աջակցել են ինձ։ Դա ամոթ չէ, նրանք ինձ դիտարկում են որպես մրցակից, ոչ թե 18-ամյա մի ֆուտբոլիստ, ով բավական լավ է ֆուտբոլ խաղում». ասել է Կուբոն։
Կուբոն մասնակցեց ողջ խաղին և բավական լավ տպավորություն գործեց։ Նա ստիպում էր «Բարսելոնայի» պաշտպաններին խախտել կանոնները ու նաև կարողացավ գնդակը անցկացնել Լեո Մեսսիի ոտքերի արանքով։
«Ուրախ եմ, որ 90 րոպե անցկացրի խաղադաշտում։ Ես արեցի այն, ինչ կարող էի, սակայն դա բավարար չեղավ լավ արդյունքի հասնելու համար». ասել է Կուբոն։
Los Merengues, Realmadrid.am