Չորեքշաբթի օրը Տիբո Կուրտուան կվերադառնա «Յան Բրեյդել» մարզադաշտ, որը այն մարզադաշտերից մեկն էր, ուր «Չելսի» տեղափոխվելուց առաջ Կուրտուան անցկացրել է իր վերջին հանդիպումներից մեկը։
Այդ մարզադաշտը գտնվում է Կուրտուայի ծննդավայրից ընդամենը 200 կմ հեռավորության վրա։ Հենց այդ մարզադաշտում 2010/11 մրցաշրջանում «Գենկի» կազմում նա դարձավ «Յուպիլեր Պրո լիգայի» հաղթող։
Այդ մրցաշրջանում նա ընդամենը 18 տարեկան էր, սակայն համարվում էր թիմի հիմնական դարպասապահը։ Այդ կազմում նրա հետ խաղում էր նաև Կևին դե Բրույնեն։
«Գենկ» - «Բրյուգե» խաղում նա կանգնեց «Բրյուգեի» ռմբարկու Իվան Պերիշիչի ճանապարհին և թույլ չտվեց նրան դառնալ գոլի հեղինակ։
Խաղն ավարտվեց 2-2 հաշվով, սակայն խորվաթ հարձակվողը գոլի հեղինակ չդարձավ, այնինչ ողջ մրցաշրջանի ընթացքում նա կարողացավ խփել 22 գոլ, որը 6-ով ավելի էր «Անդերլեխտի» ռմբարկու Ռոմելու Լուկակուի ցուցանիշից։
2012-ին լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման համար պայքարում նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ մրցանակին արժանացավ «Արքայական» ակումբի ներկայիս ֆուտբոլիստ Իսկոն։
Los Merengues, Realmadrid.am