Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Էստեբան Գրաներոն, որը պաշտպանում է կատալոնական «Էսպանյոլի» գույները, խոսել է «Ռեալի» դեմ առաջիկա խաղի մասին։
Չնայած նրան, որ «Էսպանյոլը» բարդ մրցաշրջան է անցկացնում՝ Գրաներոն վստահ է, որ թիմն ամեն ինչ անելու է՝ հաջողության հասնելու համար։
«Մենք չենք կարծում, թե «Բեռնաբեու» ենք գնալու մորթվելու համար կամ նման մի բան։ Մեծ ոգևորությամբ ենք մոտենում խաղին։ Մակարդակով մեզնից բարձր շատ թիմերի ենք հաղթել, և դա մեկ անգամ չէ, որ տեղի է ունեցել։ Պետք է հանգստություն ու ճշգրտություն ցուցաբերենք, չկասկածենք մեր ուժերին»,- ասել է Գրաներոն։
Գրաներոն, որն անցել է «Արքայական ակումբի» ակադեմիայով և 96 հանդիպում է անցկացրել հիմնական թիմի կազմում, ուրախ է, որ վերադառնում է մայրաքաղաք․ «Միշտ ոգևորված եմ «Բեռնաբեու» այցելությամբ։ Այն իմ տունն է։ Ես երեք ֆանտաստիկ մրցաշրջան եմ անցկացրել այնտեղ։ Մադրիդի «Ռեալն» իմ տունն է, ու ակումբն ու երկրպագուները միշտ այնպես են արել, որ ես ինձ ներսի մարդ զգամ»։
Fenomeno, Realmadrid.am