Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները «Ռեալ Մադրիդ Սիթիում» հերթական մարզումն են անցկացրել և պատրաստվում են «Էսպանյոլի» դեմ առաջիկա հանդիպմանը՝ հաղորդում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը։
Մարկո Ասենսիոն, Խամես Ռոդրիգեսը, Էդեն Ազարը, Մարսելոն և Լուկաս Վասկեսը շարունակում են ապաքինվել վնասվածքից։ Գարեթ Բեյլը կրկին մարզվել է անհատական ծրագրով։ Ուելսցին աշխատել է ինչպես մարզասրահում, այնպես էլ խոտածածկին։
Զինեդին Զիդանը «Կաստիլյայից» մարզմանը մասնակցելու էր հրավիրել Ալտուբեին, Ֆրան Գարսիային և Ֆոյլասյեին։
ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Fenomeno, Realmadrid.am