HalaMadrid TV MOBILE

Զիդան․ «Օր օրի ավելի լավն ենք դառնում»
15:10:45 24.11.2019

«Միշտ մեր երկրպագուների կարիքն ունենք ու զգում ենք աջակցությունը յուրաքանչյուր խաղում»,- ասել է Զինեդին Զիդանը։

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպման հետխաղյա ասուլիսի ընթացքում խոսել է խաղի մասին։ «Հանդիպումը լավ չսկսեցինք։ Ես նկատի չունեմ բաց թողած գնդակը, քանի որ նման դեպքեր լինում են։ Նկատի ունեմ այն, որ չէինք կարողանում գնդակը տեղաշարժել ինչպես հարկավոր է։ Առաջին կեսի վերջում կարողացանք գոլ խփել ու հավասարեցնել հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում մեծ ճնշում էինք գործադրում ու ավելի լավ էինք գործում։ Հենց այդ ճնշման շնորհիվ ծնվեց երկրորդ գոլը։ Մենք կարող ենք շատ գոհ լինել, քանի որ հաղթել ենք շատ ուժեղ մրցակցի, որը հիասքանչ մրցաշրջան է անցկացնում։ 

Օր օրի մենք ավելի լավ ենք գործում ու պետք է շարունակենք կատարելագործվել։ Դա այն է, ինչ մենք փորձում ենք անել խաղ առ խաղ։ Երեքշաբթի հանդիպում ունենք անցկացնելու ու պետք է հիանալի մարզավիճակում լինենք»։

Ազարի մասին

«Սա այն առաջընթացն է, որ մենք ակնկալում ենք ֆուտբոլիստից ու թիմից։ Ոչ միայն այս խաղում, այլև վերջին 5-6 խաղերում մենք շատ ավելի լավ ենք գործում։ Ես վստահ եմ՝ Ազարը կշարունակի բարելավել իր խաղը։ Ինձ համար նա գերազանց է»։

Բենզեմայի մասին

«Ես չգիտեմ՝ արդյոք նա լավագո՞ւյնն է Լա լիգայում, թե՞ ոչ․․․ Բանն այն է, որ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի։ Ինձ հիացնում է նրա խաղը։ Նա օր օրի ավելի կարևոր է դառնում թիմի համար, ու ես հուսով եմ՝ կշարունակի այդպես դեռ երկար ժամանակ»։

ՊՍԺ-ի դեմ խաղի մասին

«Մենք հիմա ավելի լավ մարզավիճակում ենք։ Փարիզում շատ ծանր հանդիպում ենք անցկացրել, սակայն մենք վրեժի մասին չենք մտածում։ Այն, ինչ հետաքրքրում է մեզ, լավ հանդիպում անցկացնելն է ու խաղին պատրաստ լինելը։ Մենք պետք է հանգստանանք, քանի որ բարդ խաղ ենք անցկացրել։ Բոլորս ենք լավ խաղ ակնկալում և վաղվանից սկսելու ենք մարզումային գործընթացը։

Մենք ցանկանում ենք, որ մեր երկրպագուները մեր կողքին լինեն սկզբից մինչև վերջ, սակայն վերահսկողություն չունենք այս առումով։ Երկրպագուները կարող են անել այն, ինչ ցանկանում են, սակայն պետք չէ կենտրոնանալ ծաղրական դրսևորումների վրա։ Գարեթ Բեյլը խաղադաշտ դուրս եկավ, նա 20 րոպե հիանալի հանդիպում անցկացրեց։ Կարծում եմ՝ պետք է կենտրոնանալ հաղթանակի ու անցկացրած խաղի վրա»։

Բեյլի մասին

«Ես շնորհավորել եմ Բեյլին հաղթանակի համար, ինչպես բոլոր խաղացողներին։ Չեմ խոսել նրա հետ սուլոցների ու վանկարկումների մասին, քանի որ նման բաներ պատահում են աշխարհի լավագույնների հետ, իսկ հիմա հերթը Բեյլինն էր։ Նա փոխարինման դուրս եկավ ու հիանալի խաղաց, իսկ մենք մեր երկրպագուների աջակցության կարիքն ունենք մեկնարկից մինչև վերջ։ Միայն սա կարող եմ ասել։ Չեմ ցանկանում կենտրոնանալ ինչ-որ դեպքերի վրա, քանի որ նման բաներ եղել են, լինում են ու լինելու են։ Մենք ցանկանում ենք շարունակել աշխատել, խաղադաշտ դուրս գալ այնպես, որ երկրպագուները նորից տեսնեն իրենց սիրելի թիմին հաղթելիս։ 

Չեմ կարող ասել՝ տեղի ունեցածն արդա՞ր էր, թե՞ ոչ։ Յուրաքանչյուր ոք սեփական կարծիքն ունենալու իրավունք ունի, և ինքը պետք է որոշի՝ դիմե՞լ այդ քայլին, թե՞ ոչ, անե՞լ դա, թե՞ ոչ։ Ինչպես ասացի, մենք մեր երկրպագուների կարիքն ունենք, սակայն վերահսկություն՝ ոչ՝ ոչ Բեյլի պարագայում, ոչ մյուսների։ Մենք երկրպագուների կարիքն ունենք մեկնարկից մինչև վերջ, քանի որ այդ աջակցությամբ մենք ավելի լավ ենք գործում։ Խոսակցությունները շատ են, սակայն նա ցանկանում է, որ լինի այս ամենի մի մասնիկը, ու երեկ նա մի մասնիկն էր, իսկ ավելին քննարկելու կարիք չկա։ Կարող եմ ասել, որ նա ցանկանում է ինտեգրված լինել թիմում, ու նա ինտեգրված է։ Մենք շարունակելու ենք համագործակցությունն առանց միմյանց վնասելու։ 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Fenomeno, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 2097 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33