HalaMadrid TV MOBILE

Անարգանք էր
02:57:22 21.11.2019

Այն, որ Ուելսի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել, լավ է ուելսցիների, նրանց երկրպագուների ու «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար։ Իհարկե, ուրախալի է, որ ազգային հավաքականի կազմում կարողանում ես որոշակի հաջողություն գրանցել։ Լավ չէ, սակայն, այն, որ ուրախությունդ կարող է այնպես քեզ համակել ու խելահեղ էմոցիաներ պարգևել, որ կորցնես չափդ։ Դասականն ասում էր՝ «չափը կորցնելով՝ անչափ չես դառնում․․․»

Ուելսի հավաքականի տղաների հետ երկրի դրոշն «Ուելս, գոլֆ, Մադրիդ» գրությամբ գլխավերևում պահելով՝ Գարեթ Բեյլն «Արքայական ակումբում» լուսանցքից դուրս մնաց․ նա «Ռեալում» անարգեց իր խաղընկերներին, գլխավոր մարզչին, ակումբի նախագահին, երկրպագուներին ու ամբողջ թիմին։ Սա փաստ է, որ պետք է արձանագրել, փաստ, որի վերաբերյալ այլ ընկալում դժվար է ունենալ։ Բեյլն այդ քայլով պատասխանեց Միյատովիչին, որը հայտարարել էր, թե ուելսցու համար ամենակարևորն Ուելսի հավաքականն է, հետո գոլֆը, հետո նոր «Ռեալը»։ Պետք է ընդգծել, որ Բեյլն իրավունք ուներ պատասխանելու, սակայն ոչ այսպես, ոչ ծաղրական, ոչ երկիմաստ ու այսքան անմակարդակ կատակով, եթե դա առհասարակ կատակ է եղել։

Բեյլի քայլը երկրպագուների կողմից չի կարող լավ ընդունվել, քանի որ ֆուտբոլիստի և Զինեդին Զիդանի լարված փոխհարաբերությունների մասին «Արքայական ակումբի» գրեթե բոլոր երկրպագուները գիտեն։ Գործող անձինք անգամ գաղտնի չեն պահում։ Այս քայլով Բեյլը բենզին լցրեց բոցկլտացող կրակի վրա։

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Զիդանն ամեն ինչ արեց, որ Բեյլը հեռանա՝ մինչմրցաշրջանային հատվածի որոշ խաղերից առաջ հայտարարելով, որ Բեյլը չի կարող խաղալ, քանի որ թիմը բանակցում է նրա տրանսֆերի վերաբերյալ։ Նման հայտարարությունից հետո ֆուտբոլիստը սովորաբար հեռանում է թիմից կամ մարզիչն է փոխվում գո՛նե։ «Ռեալում», բայց, մի բան պետք է այն չլիներ, այլապես հուզառատությունն ու թիմին հատուկ յուրահատկությունը չէին դրսևորվի․․․ Բեյլը մնաց, իսկ Զիդանն ասաց, որ Բեյլը մեծ պրոֆեսիոնալ է, ուրախ է, որ ուելսցին մնում է թիմում, քանի որ նա կօգնի հաջողությունների հասնել։ 

Բեյլն էլ կարծես դեմ չէր․․․ Նա խաղադաշտ էր դուրս գալիս, գոլեր խփում, պայքար մղում, որոշ խաղերում նույնիսկ լավագույնն էր։

Թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր․․․

Ամեն ինչ նորից խառնվեց իրար։ Բեյլն սկսեց չխաղալ վնասվածքի պատրվակով, սակայն պաշտոնական կայքը ոչ մի կերպ Բեյլի վնասվածքի վերաբերյալ տեղեկություն չէր տրամադրում։ Միայն մարզումների ամփոփի ժամանակ տեղեկություն էր տարածվում, թե Բեյլն առանձին է մարզվել։ Ամսից ավելի Բեյլն առանձին մարզվեց, տարբեր խաղերում հայտացուցակից դուրս մնաց, թիմի խաղի օրը մեկնեց Լոնդոն անձնական պատճառներով, հարցազրույց անցկացրեց բրիտանական The Telegraph-ի հետ՝ հայտարարելով, թե «Ռեալում» նախկին հաճույքը չի ստանում, բայց խաղում է, քանի որ դա իր աշխատանքն է։ Հետո գնաց, գոլֆ խաղաց ու վերադարձավ Մադրիդ։ Թե ինչն էր Բեյլի մեկնելու կոնկրետ պատճառը, այդպես էլ հայտնի չեղավ հանրությանը։ Զիդանն իր գործն արդեն արել էր․ Բեյլը չէր խաղում, ավելին պետք էլ չէր։ Ֆրանսիացին փորձեց մեղմել իրավիճակը՝ հայտարարելով, որ Բեյլը չի խաղում, քանի որ պատրաստ չէ խաղալ։ Երկու շաբաթ իրավիճակը «մեղմած» անցկացնելուց հետո Բեյլի մասին նորից հարց տվեցին Զիդանին, իսկ նա կամա թե ակամա ասաց, որ Բեյլը վնասվածք չունի, սակայն նա պատրաստ չէ խաղալ։ Թե ինչ է նշանակում «պատրաստ չէ խաղալ», եթե ֆուտբոլիստը վնասվածք չունի, դատեք ինքներդ, բայց հստակ էր այն, որ խնդիրներն ավելի խոր բնույթ են սկսել կրել։ 

Վերջին իրադարձությունից հետո Բեյլը հազիվ թե այլևս խաղադաշտ դուրս գա «Ռեալի» մարզաշապիկով, թեպետ այդ իրադարձությունից առաջ էլ մեծ շանսեր չուներ։ Նա հոգնել է այս պատմությունից, Զիդանն էլ է հոգնել, բոլորս ենք հոգնել։

Շնորհակալություն հայտնենք Բեյլին այն հիասքանչ գոլերի ու պահերի համար, որ նա պարգևել է թիմին ու երկրպագուներին կարևորագույն խաղերում։ Այս շնորհակալությունը, սակայն, ենթադրում է նաև բաժանում․․․ Գուցե հրաժեշտի պա՞հն է․․․

Fenomeno, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 3540 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33