«Լավ խաղ էր, ու կարևոր էր անպարտելի մնալ երեք անընդմեջ հաղթանակից հետո»,- ասել է Զիդանը:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մադրիդյան դերբիից հետո խոսել է խաղի մասին: «Մենք ավելիին էինք արժանի, քան մեկ միավորն է: Պետք է շնորհավորեմ ֆուտբոլիստներիս, քանի որ մենք լավ խաղ անցկացրինք, կրկին գնդակ բաց չթողեցինք ու լավ գործեցինք պաշտպանությունում: Առջևում մի քիչ պակասում է, բայց մենք աշխատում ենք դրա վրա:
Երբ հաշիվը 0-0 է, ամեն ինչ ավելի ռիսկային է, սակայն ես վստահ եմ՝ մենք այնպես կանենք, որ խնդիրները կկարգավորվեն: Մենք մրցում էինք մի թիմի դեմ, որն ամեն ինչ անում էր՝ մեր հարձակումը կանխելու համար, սակայն մենք կարող էինք երեք միավոր վաստակել»:
Ազարի մասին.
«Դուք պետք է աջակցեք նրան: Լա լավ աշխատեց խաղադաշտում: Մենք շատ հնարավորություններ չստեղծեցինք, սակայն աշխատում ենք դրա վրա: Պետք է կենտրոնանանք մեր կատարած աշխատանքի վրա ու խաղադաշտ մտնենք որպես թիմ»:
Ինտենսիվության մասին.
«Մենք գիտենք, թե որքան կարևոր է ինտենսիվությունը յուրաքանչյուր հանդիպմանը, սակայն այսօր մենք իսկապես շատ ամուր էինք: Դա այս «Ռեալի» ուժեղ կողմն էր: Նրանք պահեր չստեղծեցին, իսկ դա իսկապես մեծ նշանակություն ունի: Հարձակման գծում ինչ-որ բան չի հերիքում: Հարկավոր է ավելի շատ պահեր ստեղծել: Մենք ուրախ ենք հեռանում, քանի որ միավոր ենք վաստակել, իսկ հիմա հարկավոր է մտածել միայն հաջորդ խաղի մասին:
Եթե մենք շարունակենք պաշտպանվել այսպես, առաջիկայում ավելի շատ հնարավորություններ կստեղծենք հարձակվելիս: Շատ կարևոր էր երեք անընդմեջ հաղթանակից հետո անպարտելի մնալը: Պետք է շարունակենք այսպես աշխատել: Մենք առաջատար դարձանք՝ վաստակելով այս միավորը: Մենք լավ մարզավիճակում ենք ու լավ ենք խաղում: Շատ ամուր ելույթ ունեցանք»:
Բենզեմայի մասին.
«Խաղի ելքը պայմանավորված էր Օբլակի խաղով, քանի որ Բենզեման արեց այն, ինչ պետք է աներ: Մենք պայքարեցինք շատ ուժեղ դարպասապահի դեմ ու պետք է դա ընդունենք»:
Վալվերդեի մասին.
«Նա լավ հանդիպում անցկացրեց: Ես նրան փոխարինեցի, քանի որ ցավ էր զգում: Ես գոհ եմ նրա ելույթից»:
Բեյլի մասին.
«Նա գերազանց է: Բեյլն այստեղ է ու ամեն ինչ լավ է անում: Մենք շատ լավ գիտենք, թե նա որքան լավ կարող է գործել հարձակման գծում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Fenomeno, Realmadrid.am