Խամես Ռոդրիգեսը կարող էր ամռանը տեղափոխվել «Ատլետիկո Մադրիդ», սակայն այդ տրանսֆերը չիրականացավ և այսօր կոլումբիացին կարող է «Ռեալի» կազմում խաղադաշտ դուրս գալ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի դեմ խաղում։
Խամեսը չէր մտնում Զինեդին Զիդանի պլանների մեջ, իսկ ահա Դիեգո Սիմեոնեն ցանկանում էր նրան տեսնել «Ատլետիկոյի» կազմում, բայց իրերը չդասավորվեցին այնպես, ինչպես ցանկանում էին երկու մարզիչները։
Մինչմրցաշրջանային հատվածում, սակայն, Դիեգո Սիմեոնեի թիմը ցույց տվեց «Ռեալին», որ առանց Խամեսի էլ նրանք խնդիրներ չունեն։
7-3 հաշվով պարտվելուց հետո «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտափոխվեց Խամեսի հարցում և որոշեց նրան բաց չթողնել «Ատլետիկո», իսկ այժմ Խամեսը իր ելույթներով շահել է Զիդանի վստահությունը և գրեթե բոլոր խաղերին դուրս է գալիս խաղադաշտ։
Այսօր երեկոյան ևս կոլումբիացին կարող է դուրս գալ խաղադաշտ և «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում ապացուցել շատերին, որ ունի բոլոր հնարավորությունները «Ռեալի» կազմում հանդես գալու համար։
Los Merengues, Realmadrid.am