Մեկ շաբաթվա մեջ երկու անգամ Մադրիդի «Ռեալը» կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը։
Բայց Տիբո Կուրտուան և Ալֆոնս Արեոլան շատ անելիք չունեին, քանի որ «Օսասունայի» և «Սևիլիայի» դեմ խաղերում «Արքայական» ակումբի դարպասին հարվածներ չեն եղել։
Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2009/10 մրցաշրջանում, երբ «Ռեալը» թույլ չէր տվել «Ալկորկոնին» և «Ռասինգին» հարվածներ կատարել իր դարպասին։
Թվում է, թե «ՊՍԺ»-ից կրած պարտությունից հետո Զինեդին Զիդանը պատ է կառուցել դարպասի դիմաց։ «ՊՍԺ»-ի դեմ խաղից առաջ անցկացրած 5 խաղերում «Ռեալը» 9 գոլ էր բաց թողել։
«Սևիլիայի» դեմ խաղում Խամես Ռոդրիգեսը, Էդեն Ազարը և Գարեթ Բեյլը շատ էին օգնում պաշտպանությանը՝ դարձնելով այն ավելի կոմպակտ։
Իսկ ահա «Օսասունայի» դեմ խաղում մեծ աշխատանք կատարեցին Էդեր Միլիտաոն և Ֆեդե Վալվերդեն։
«Ռեալի» հաջորդ մրցակիցը «Ատլետիկո Մադրիդն» է, և Զիդանի թիմի համար շատ բարդ է լինելու այդ խաղում։
«Կարծում եմ մենք գնալով ավելի լավն ենք դառնում և պետք է շարունակենք նույն ոգով». ասել է Զիդանը։
Los Merengues, Realmadrid.am