Դիմիտար Բերբատովի կարծիքով «Տոտենհեմի» անվստահ ելույթները կապված են Պոչետինոյի՝ «Արքայական» ակումբը գլխավորելու շշուկների հետ։
«Տոտենհեմը» ոչ միայն անհաջող է մեկնարկել Պրեմիեր Լիգայում, այլ նաև ձախողվեց Անգլիայի գավաթի խաղարկությունում։
Մրցաշրջանի մեկնարկից Պոչետինոյին անընդհատ հարցնում են «Արքայական» ակումբի մասին, և Բերբատովի կարծիքով հենց նման հարցերն էլ ազդում են մասնագետի վրա։
«Պոչետինոն արդեն 6 տարի է, ինչ գլխավորում է «Տոտենհեմը», սակայն ներկա պահին նա կարծես թե այնքան էլ չի մտածում իր թիմի մասին։ Ես գիտեմ, որ երբ պարտվում ես, երբեմն բացասական բաները սկսում են ազդել քեզ վրա։ Դու սկսում ես ինքդ քեզ հարցեր տալ, ու եթե գտնում ես այդ հարցերի պատասխանը, կարողանում ես նաև մոտիվացնել ֆուտբոլիստներին։
Կարծում եմ նա շատ ճիշտ թիմում է, և նա գիտի, թե ինչ է պետք անել։ Եթե նա չի ցանկանում այդ մասին բարձրաձայնել, ապա դա միայն նրա որոշումն է։ «Ռեալը» գլխավորելու մասին լուրերը ազդում են նրա վրա։ Երբ դու կարդում ես նման նորությունները, սկսում ես ինքդ քեզ հարց տալ՝ արդյո՞ք ես այժմ ճիշտ տեղում եմ։ Արդյո՞ք ժամանակն է ինչ որ փոփոխությունների գնալ։ Այդ ամենը ոչ ոքի վրա դրական ազդեցություն չի թողնում։ Բոլորը պետք է մտածեն սրա մասին, և թողնեն, որպեսզի Պոչետինոն կենտրոնանա իր աշխատանքի վրա։ Ժամանակը կգա, երբ նա կհեռանա թիմից, բայց այժմ դրա մասին խոսք գնալ չի կարող». ասել է Բերբատովը։
Los Merengues, Realmadrid.am