Ռոդրիգոյից երկար ժամանակ չպահանջվեց «Արքայական» ակումբի պատմության էջերում իր անունը գրելու համար։ «Օսասունայի» դեմ խաղում փոխարինման դուրդ գալուց ընդամենը երկու րոպե անց բրազիլացին դարձավ գոլի հեղինակ։ Այսպիսով նա դարձավ 21-րդ դարում ծնված «Ռեալի» առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է «Սերուցքայինների» կազմում գոլի հեղինակ դառնալ։
Բրազիլացին հիանալի կերպով կասեցրեց գնդակը Կազեմիրոյի երկար փախնցումից հետո, այնուհետև շրջանցեց մեկ պաշտպանի և փայլուն հարվածով գրավեց դարպասը։
Ռոդրիգոն այս ամառային տրանսֆերիային պատուհանի ընթացքում «Ռեալի» կատարած լավագույն տրանսֆերներից մեկն է, և Զիդանը հստակ հասկացրել է, որ պատրաստվում է առաջիկայում հույս դնել բրազիլացու վրա։
Նախորդ տուրում նա դուրս էր մնացել և՛ «Ռեալի», և՛ «Կաստիլիայի» հայտացուցակից, և շատերի մոտ դա քննադատության պատճառ էր դարձել։
Սակայն այս տուրում նա ոչ միայն հայտնվել էր թիմի հայտացուցակում, այլ նաև դուրս եկավ խաղադաշտ և ապացուցեց, որ կարող է հանդես գալ հիմնական թիմի կազմում՚
Ռոդրիգոն «Ռեալում» իր ճանապարհը սկսեց հնարավոր ամենալավ տարբերակով։
Los Merengues, Realmadrid.am