Զինեդին Զիդանը հատուկ ուշադրություն չի դարձնում այն փաստին, որ Մադրիդի «Ռեալը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Արքայական» ակումբը երեկ երեկոյան 2-0 հաշվով հաղթանակի հասավ «Օսասունայի» նկատմամբ և գլխավորեց Լա Լիգայի 2019/20 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը։
«Մենք գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը, սակայն դա ոչինչ չի նշանակում։ Մենք պետք է շարունակենք աշխատել նույն ոգով։ Մենք չպետք է շտապենք ու պետք է հավատանք այն ամենին, ինչ անում ենք։ Ես վստահում եմ իմ բոլոր ֆուտբոլիստներին։ Ուրախ եմ Վինիսիուսի և Ռոդրիգոյի համար։ Երբեմն մենք մոռանում ենք, որ նրանք դեռ երիտասարդ են։ Ինձ դուր է գալիս Ռոդրիգոյի հանգստությունը, և ուրախ եմ նաև Վինիսիուսի համար, ում համար այս գոլը անչափ կարևոր էր». ասել է Զիդանը։
Ֆրանսիացուն գոհացրել է նաև այն փաստը, որ թիմը վերջապես չոր հանդիպում անցկացրեց։
«Դա այն է, ինչին մենք ձգտում ենք։ Կարծում եմ, որ մենք գնալով ավելի լավն ենք դառնում և պետք է շարունակենք նույն ոգով։ Թիմում բոլորը հավատում ենք իրենց նպատակին։ Հանգստություն պահպանելով և շատ աշխատելով մենք կհասնենք մեր ուզածին». եզրափակել է Զիդանը։
Los Merengues, Realmadrid.am