Երեկ երեկոյան Լուկա Յովիչը գրավեց «Օսասունայի» դարպասը, սակայն նրա խփած գնդակը չեղարկվեց։
Երկրորդ խաղակեսում թվում էր, թե Յովիչը հաշիվը դարձրել է 2-0, և հարձակվողը այդ պահին արժանացավ երկրպագուների բուռն ծափահարություններին, սակայն այդ ուրախությունը երկար չտևեց։
Մրցավարը VAR համակարգից օգտվելուց հետո խաղից դուրս վիճակ գրանցեց Լուկա Յովիչի մոտ։
Խփված գնդակը չեղարկվեց, և Յովիչը ստիպված է դեռ սպասել Մադրիդի «Ռեալի» կազմում իր առաջին գոլին։
Los Merengues, Realmadrid.am