HalaMadrid TV MOBILE

Զիդան. «Իսկապես բոլորս շատ ենք ցանկանում տեսնել Ազարի խաղը»
22:57:20 13.09.2019

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի վաղվա խաղում վաստակենք 3 միավոր»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը:

Զինեդին Զիդանը «Լևանտեի» դեմ խաղից առաջ՝ նախախաղային ասուլիսի ընթացքում, անդրադարձել է առաջիկա հանդիպմանը: «Մենք լավ ենք տիրապետում իրավիճակին ու հասկանում ենք, որ միավորներ ենք կորցրել մրցաշրջանի մեկնարկում: Սակայն սա միայն մեկնարկն է, ու մենք դեռ շատ խաղեր ունենք առջևում: Վաղը մենք կարևոր հանդիպում ունենք ու հասկանում ենք՝ որքան կարևոր է 3 միավոր վաստակելը: Եթե ամբողջությամբ նվիրվենք խաղին, կարող ենք վաստակել այդ 3 միավորը:

Կան մի քանի լավ և վատ բաներ: Մոդրիչը, օրինակ, չի կարողանա խաղալ վնասվածքի պատճառով, սակայն վնասվածք ստացած ֆուտբոլիստներից շարք վերադարձողներ կան: Այս թիմով մենք խաղալու ենք մրցաշրջանում: Շատ լավ կազմ է, ու փոփոխությունների կարիք չկա: Վաղը մենք կմեկնարկենք լավ պատրաստված 11 ֆուտբոլիստով: Այո՛, Ազարը պատրաստ է խաղին»:

Ազարի մասին.

«Նա երեք շաբաթ վնասվածքով է անցկացրել ու մեկ շաբաթ մարզում անցկացրել թիմի հետ: Մենք իսկապես ցանկանում ենք տեսնել նրա խաղը, սակայն առջևում մեծ թվով հանդիպումներ կան, ու մենք կհասցնենք: Պետք է հասկանանք, թե որքան խաղաժամանակ նա կարող է ստանալ, քանի որ միայն այս խաղը չէ. մենք Ազարի հետ շարունակելու ենք խաղեր անցկացնել ամբողջ մրցաշրջանում»: 

Մարզումներ առանց հավաքականներ մեկնած ֆուտբոլիստների.

«Բարդ է իհարկե, սակայն այն է, ինչ կա: Բնականաբար սա մեր սրտով չէ: Մենք կարող ենք այդ ֆուտբոլիստների հետ միայն մեկ մարզում անցկացնել մինչև խաղը, սաայն մենք պատրաստ ենք խաղին»:

Մոդրիչի վնասվածքի մասին.

«Ես կարծում եմ, որ բոլորն ամեն ինչ անում են, որպեսզի ֆուտբոլիստները պատրաստ լինեն: Լուկան երեք օրվա ընթացքում երկու հանդիպում է անցկացրել, ու այլևս այդ մասին մտածելու իմաստ չկա: Կարծում եմ՝ նա շուտ կապաքինվի: Վաղը չի կարողանա խաղալ, ու մենք պետք է հաշտվենք այս մտքին»:

Ռամոսի մասին.

«Ես չեմ պատրաստվում Ռամոսի մասին այստեղ քննարկումներ ծավալել, քանի որ մարդիկ լավ գիտեն, թե նա ինչպիսի խաղացող է, ինչ հաջողություններ է գրանցել: Բոլորը հասկանում են դա, բացի նրանցից, որոնք չեն սիրում Ռամոսին: Բոլորը գիտեն, թե նա որքան կարևոր է ինչպես Իսպանիայի հավաքականի, այնպես էլ «Ռեալի» համար: Նա այն խաղացողն է, որը շարունակելու է հրաշքներ գործել մեզ համար: Նա երբեք չի հոգնում ամբողջությամբ նվիրվելուց»:

Վնասվածքների մասին.

«Բոլոր թիմերի հետ էլ պատահում է, մանավանդ, որ մրցաշրջանի սկիզբն Է: Մենք շատ ֆուտբոլիստներ ունենք, որոնք գրեթե չեն հանգստանում, քանի որ խաղեր են անցկացնում նաև հավաքականներում: Մենք լավ ենք պատրաստվում, ու վստահ եմ, որ այստեղ եղած մարդիկ լավագույնն են, սակայն վնասվածքները երբեմն պատահում են: Հուսով եմ՝ Մոդրիչից հետո ֆուտբոլիստներն այնքան վնասվածք չեն ստանա, որքան հիմա է»:

Բեյլի մասին.

«Միշտ ասել եմ ու կասեմ՝ նա հիանալի որակներ ունի: Այն, ինչ եղել է, արդեն եղել է, սակայն հիմա ուրախ ենք բոլորս՝ ես, Բեյլը, ֆուտբոլիստներն ու երկրպագուները:

Իմ բոլոր ֆուտբոլիստները լավագույնն են: Ես 23 խաղացող ունեմ, որոնց բոլորին հաշվի եմ առնում: Գարեթը նրանցից մեկն է: Այսօր մենք չենք կարող հաշվի նստել միայն 12-13 խաղացողի հետ: Բոլորն իմ թիմից են, ու դա իմ փիլիսոփայությունն է: Մենք առջևում շատ խաղեր ունենք, ու բոլորն էլ մասնակցելու են խաղերին»:

Կեյլոր Նավասի ու Արեոլայի մասին.

«Կարևորագույնն այն կազմն է, որ մենք ունենք: Ես հաջողություն եմ մաղթում Նավասին, սակայն հիմա Արեոլան է մեր ֆուտբոլիստը: Մենք ամեն ինչ կանենք, որ հաջողություններ գրանցենք»:

Վինիսիուսի մասին.

«Ես վստահում եմ նրան այնպես, ինչպես միշտ: Ես 23 ֆուտբոլիստ ունեմ, որոնց վստահում եմ անխտիր: Նա 19 տարեկան է, ու «Ռեալի» ապագան է: Պետք է ամեն բան ճիշտ կազմակերպել, որպեսզի լավ լինի: Նա որոշ խաղերի չի մասնակցի, քանի որ, ինչպես գիտեք, մեկնարկում են 11 ֆուտբոլիստով: Կլինեն նաև օրեր, որոնց ընթացքում ուրիշները չեն խաղա, բայց պետք չէ ասել, թե նա իմ հաշվից դուրս է»:

Նախորդ մրցաշրջանի համեմատ փոփոխությունների մասին.

«Նոր ֆուտբոլիստներ են եկել, սակայն նպատակները նույնն են: Բոլորը մեծ ակնկալիքներ ունեն «Ռեալից»: Համոզված եմ, որ այս թիմը լավագույն ցուցանիշներն է գրանցելու, որովհետև այն լավագույնն է»:

Ոչ շատ կիսապաշտպանների մասին.

«Ես ունեմ այն թիմը, որն ունեմ: Ես ամբողջությամբ վստահում եմ իմ խաղացողներին: Մենք չենք կարող վերահսկել այն, ինչ մարդիկ խոսում են այլ տեղերում»:

Բեյլի հայտարարության մասին.

«Բոլորս անում ենք քայլեր, որոնք երբեմն ճիշտ են, երբեմն էլ սխալ: Բոլորս նույն նավի մեջ ենք ու ուզում ենք այնպես անել, որ թիմի համար լավ լինի»:

Մրցաշրջանի մեկնարկի մասին.

«Մենք չենք պատրաստվում հիմա խոսել տրանսֆերային պատուհանի մասին, քանի որ 21 օրում 7 խաղ ենք անցկացնելու: Բոլոր ֆուտբոլիստները պետք է մասնակից լինեն, ու բոլորը խաղաժամանակ են ստանալու: Չենք պատրաստվում փոխել քննադատությունները, ուղղակի փոխելու ենք մեր ցուցանիշները: Մենք ուզում ենք պատասխաններ տալ խաղադաշտում, ու դա անելու համար մեծ թվով հանդիպումներ ունենք»: 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Fenomeno, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 2124 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33