«Ռեալ Մադրիդն» ու Արսենալ ՖԱ-ն համաձայնեցրել են Դանի Սեբալյոսի վարձակալությունը՝ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։
Սեբալյոսը «Ռեալ» էր տեղափոխվել 2017 թվականի ամռանը՝ «Բետիսից»։ Տրանսֆերի արժեքը 16.5 մլն եվրո է կազմել։
2018/19 մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Պրիմերայի 23 խաղի, դարձել 3 գոլի հեղինակ։ Իսպանացին «Ռեալի» հետ մինչև 2023 թվականը պայմանագիր ունի կնքած։