«Ատլետիկո Մադրիդի» նորեկ Մարկոս Լյորենտեն կկարողանա մասնակցել առաջիկա մադրիդյան դերբիին։ Թիմերը ընկերական խաղում ուժերն են չափելու միմյանց հետ, և Լյորենտեն, ում՝ նախորդ խաղում ստացած կարմիր քարտը չեղարկվել է, հնարավորություն կունենա խաղալու իր նախկին թիմի դեմ։
«Չիվասի» դեմ խաղում Լյորնտեն կարմիր քարտ ստացավ, սակայն ակումբը բողոքարկել էր և պահանջել ICC մրցաշարի ղեկավարությանը չեղարկել հաջորդ խաղը բաց թողնելու որոշումը, և մրցաշարի ղեկավարությունը ընդունել է այդ բողոքարկումը։
«Ատելտիկոն» այս բողոքարկմանը գնացել է այն բանից հետո, երբ «Ռեալի» դեմ խաղում «Բավարիայի» դարպասապահ Սվեն Ուլրիխը կարմիր քարտ ստացավ, սակայն մասնակցեց հաջորդ խաղին։
Los Merengues, Realmadrid.am