2019 թվականի հուլիսի 14-ը ևս մեկ պատմական օր է Ռաուլի համար։ «Կաստիլիան» առաջին հանդիպումը անցկացրեց Ռաուլի գլխավորությամբ և այն ավարտեց հաղթանակով։
«Ռեալում» անցկացրած բազում հիշարժան օրերի կողքին, Ռաուլը ավելացրեց ևս մեկը։
1994 թվականի հոկտեմբերի 29-ին Ռաուլը իր նորամուտը նշեց «Արքայական» ակումբի կազմում որպես ֆուտբոլիստ։ 2018 թվականի օգոստոսի 27-ին նա հգլխավորեց «Ռեալի» «Կադետե» Բ թիմը, իսկ երեկ նա որպես «Կաստիլիայի» գլպավոր մարզիչ իր նորամուտի խաղում հաղթանակի հասավ։.
Խաղից հետո նրան մրցանակ շնորհվեց ֆուտբոլիստի փայլուն կարիերայի համար, և նրան հաջողություն մաղթեցին որպես մարզիչ։
Խաղի ընթացքում տրիբունաներից անըդհատ վանկարկում էին նրա անունը, սակայն Ռաուլը կենտրոնացած էր իր աշխատանքի և ֆուտբոլիստների վրա ու աչք չէր թեքում խաղադաշտից։
Տակեֆուսա Կուբոն, Ռոդրգոն և «Կաստիլիայի» մի քանի այլ խաղացողներ դեռ գտնվում են Զիդանի ենթակայության տակ։ Մի քանիսն էլ մասնակցում են Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնությանը։
Չնայած այս ամենին, Ռաուլի թիմը կարողացավ հաղթանակի հասնել, և իսպանացու փայլուն կարիերան «Ռեալում» շարունակվում է։
Los Merengues, Realmadrida.am