«Արսենալի» դեմ խաղում Զինեդին Զիդանը խաղաժամանակ տրամադրեց Գարեթ Բեյլին, ով դարձավ նաև գոլի հեղինակ, և այժմ անհասկանալի է, թե ինչ իրավիճակում է գտնվում ուելսցին։
Մամլո ասուլսիսի ժամանակ Զիդանը հստակ նշեց, որ նա տրանսֆերներով չի զբաղվում, իսկ չինական ակումբը կարծես հետ է կանգնել Բեյլին գնելուց։ Այս ամենից կարելի է ենթադրել միայն այն, որ Զիդանը դեռ չնչին հույսեր ունի Բեյլի հետ կապված։
Նախկինում Զիդանը բազմիցս նշել է, որ Գարեթը չի մտնում իր հետագա պլանների մեջ, սակայն «Արսենալի» դեմ խաղից հետո նա կրկին պատասխանեց Բեյլի վերաբերյալ հարցերին։
«Դուք ինձ միշտ նույն բանն եք հարցնում, և ես միշտ նույն ձևով պատասխանում եմ ձեզ։ Նախորդ խաղում նա չէր ցանկանում խաղալ, իսկ այս խաղին ուներ այդ ցանկությունը և նա լավ խաղ անցկացրեց, ինչի համար ես ուրախ եմ։ Նա մեզ հետ է, և մենք շարունակում ենք աշխատել։ Ես չեմ զրուցել նրա հետ։ Նա լավ է մարզվում և հենց դրա համար էլ խաղաժամանակ է ստացել։ Ոչինչ չի փոխվել, և դուք գիտեք, թե ինչ իրավիճակում է նա գտնվում». ասել է Զիդանը։
Բեյլը ամեն դեպքում կարող է հաջորդ մրցաշրջանում ևս մնալ թիմում։ Մարկո Ասենսիոյի վնասվածքը կարող է մտափոխել թե՛ Զիդանին, և թե՛ ակումբի ղեկավարությանը։
Los Merengues, Realmadrid.am