Ինչպես «Բավարիայի», այնպես էլ «Արսենալի» դեմ խաղում Մարիանոն նույնիսկ մեկ րոպե խաղաժամանակ չստացավ Զինեդին Զիդանի կողմից։
Ամեն բան պարզ է Զիդանի քայլերի մեջ, և ֆրանսիացին խաղից հետո խոսել է Մարիանոյի մասին։
«Մարիանոն իմ հետագա պլանների մեջ չի մտնում։ Նա մարզվում է մեզ հետ, և ես պետք է ընտրեմ թիմի կազմը։ Դեռ կտեսնենք, թե ինչ կլինի երրորդ խաղում». ասել է Զիդանը։
Ֆրանսիացու համար խնդիրը այն է, որ Մարիանոն չի ցանկանում հեռանալ ակումբից։
Նա բազմաթիվ առաջարկներ է ստացել, սակայն մերժել է դրանք, քանի որ ցանկանում է մնալ և կարերան շարունակել «Արքայական» ակումբում։
Մարիանոյի իրավիճակը շատ նման է Գարեթ Բեյլի իրավիճակին, սակայն երկուսի դեպքում էլ դեռ հստակ ոչ մի քայլ չկա։
Los Merengues, Realmadrid.am