Զինեդին Զիդանը մեկնաբանել է Բեյլի մասին կատարած իր նախորդ հայտարարությունը, և նշել, որ անհարգալից վերաբերմունք չի ցուցադրել ֆուտբոլիստի նկատմամբ։
«Բավարիայի» դեմ խաղում Բեյլը խաղաժամանակ չստացավ, և Զիդանը հետխաղյա ասուլիսի ժամանակ նշեց, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ Բեյլը լքի ակումբը։
«Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ ես ոչ մեկի հանդեպ անհարգալից վերաբերմունք չեմ ցուցադրել, առավել ևս թիմի ֆուտբոլիստների։ Նրանք շատ կարևոր են ինձ համար, ևս ես միշտ պետք է նրանց կողքին լինեմ։ Երկրորդ հերթին կասեմ, որ ակումբն է ցանկանում վաճառել նրան, ոչ թե ես։ Եվ երրորդ հերթին Բեյլը անձամբ չի ցանկացել խաղալ, ակումբի հետ ունեցած իր տարաձայնությունների համար։
Նա մարզվում է թիմի մյուս ֆուտբոլիստների նման, իսկ ինչ կլինի ապագայում, պարզ կլինի ավելի ուշ։ Դուք գիտեք ներկայիս իրավիճակը, և գիտեք, թե ինչ է տեղի ունեցել թիմի հետ։ Բեյլը «Ռեալի» ֆուտբոլիստ է։ Դա ամենակարևորն է, և ես անհարմարություններ չեմ զգում Բեյլին մարզելով։ Ես կրկին անգամ նրա վրա հույս կդնեմ». ասել է Զիդանը։
Los Merengues, Realmadrid.am