Վալվերդեն, Մայորալը և Խեսուս Վալյեխոն վերադարձել են արձակուրդից և վերսկսել մարզումները Մադրիդում։ Վալյեխոն և Մայորալը վերադարձել են Եվրոպայի Մ21 տարեկանների չեմպիոնի կոչումով, իսկ Վալվերդեն մասնակցում էր Կոպա Ամերիկային։
Այս երեք ֆուտբոլիստները մարզվել են «Կաստիլիայի» հետ։ Մարզումը ղեկավարել է «Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսը։
Մարզումը սկսվել է ֆիզիկական մի շարք վարժություններով, քանի որ նրանք նոր են վերադարձել արձակուրդից, և դեռ պետք է համապատասխան մարզավիճակ հավաքեն։ Ֆուտբոլիստները գնդակով և առանց գնդակի մի քանի վարժություններ են կատարել, իսկ մարզման ավարտին խաղացել կարճատև խաղեր։
Los Merengues, Realmadrid.am