«Բավարիայի» դեմ խաղից հետո Զինեդին Զիդանը շատ կտրուկ ձևով անդրադարձավ Գարեթ Բեյլին, բայց միևնույն ժամանակ նա ակնարկ կատարեց Մարիանոյի համար՝ թողնելով նրան պահեստայինների նստարանին։
Հարձակվողը ցանկանում է մնալ թիմում, սակայն Զիդանը պլաններ չունի կապված նրա հետ և հենց այդ էր պատճառը, որ ֆուտբոլիստը «Բավարիայի» դեմ խաղում նույնիսկ մեկ րոպե խաղաժամանակ չստացավ։
Զիդանը երկու տարբեր կազմեր դուրս բերեց խաղադաշտ։ Մեկնարկային կազմում հայտնվել էին ավելի փորձառու ֆուտբոլիստները, իսկ երկրորդ խաղակեսում խաղաժամանակ ստացան երիտասարդները, բայց Մարիանոն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։
Ակումբում հույս ունեն, որ Մարիանոյի գործակալները նոր ակումբ կգտնեն 25-ամյա ֆուտբոլիստի համար։
«Ռեալը» ոչ միայն ցանկանում է գումար վաստակել նրա վաճառքից, այլ նաև տեղ ազատել թիմում։
Զիդանը հետխաղյա ասուլսի ժամանակ չխոսեց Մարիանոյի մասին, սակայն դժվար թե նա խաղաժամանակ ստանա «Արսենալի» դեմ առաջիկա խաղում։
Los Merengues, Realmadrid.am