Մոնրեալում անցկացրած վերջին մինչմրցաշրջանային պատրաստությունից հետո «Ռեալը» Քարդիֆում նվաճեց Չեմպիոնների լիգայի հերթական գավաթը, դարձավ Լա լիգայի, Աշխարհի ակումբային առաջնության և Եվրոպայի սուպերգավաթի հաղթող...
Կանադայում անցկացրած մինչմրցաշրջանային պատրաստությունից երեք տարի անց «Արքայական ակումբը» նորից վերադառնում է Մոնրեալ, որտեղ սկսում է պատրաստվել նոր մրցաշրջանին: Զինեդին Զիդանի գլխավորությամբ մինչմրցաշրջանային պատրաստություն «Ռեալն» առաջին անգամ անցկացրել է հենց Մոնրեալում 2016 թվականին: Այդտեղից էլ մեկնարկեց «Արքայական ակումբի» հաջողությունների շարքը. Քարդիֆում թիմը նվաճեց Չեմպիոնների լիգայի հերթական գավաթը, դարձավ Լա լիգայի, Աշխարհի ակումբային առաջնության և Եվրոպայի սուպերգավաթի հաղթող:
Մոնրեալում անցկացվելիք պատրաստությունից հետո «Արքայական ակումբը» մեկնելու է ԱՄՆ, որտեղ Միջազգային չեմպիոնների գավաթի շրջանակում հանդիպումներ է անցկացնելու «Բավարիայի», «Արսենալի» ու Մադրիդի «Ատլետիկոյի» հետ:
Fenomeno, Realmadrid.am